Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
«Այս մթնոլորտում է հնչում տերունական պատգամը՝ «Աշխարհում դուք նեղություն եք կրելու, բայց քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»: Այս անվերջանալի պատգամը հնչում է նաև այսօր, երբ կանգնած ենք մեր ողջ պատմության ներկայիս իրականության և գալիքի անորոշ ջրբաժանի առջև, երբ պաշարված է մեր հերոսական ժողովրդը, երբ գնտվում ենք նույն կասկածների, տագնապների վերջին հույսի, տառապանքների, վախի տրտմության ուրացումի, լքվածության, միայնակության և անզորության միջավայրում, բայց մյուս կողմից գիտակցում ենք, որ կոչված ենք պայքարի պատասխանատվության, պատվի և աևժանապատվության վերականգնելու անհրաժեշտությանը»,- Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքում խոսք ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Նա փոխանցեց Հայոց կաթողիկոսի պատգամը և խոնարհում հայտնեց նախորդ օրը Սոթքում և հայրենիքի այլ մասերում նահատակվածներին, ինչպես նաև զոհվածների ծնողներին, որոնց անվանում է հայրենիքի հայրեր և մայրեր:
Գալստանյանը հշեցրեց, որ 35 տարի առաջ Ազատության հրապարակը փոթորկեց՝ արձագանքելով Ստեփանակերտի ազատագարական պայքրին:
«Ոչ միայն սոսկ հողի և հացի պայքար, այլ՝ անունի, պատվի արժանապատիվ կյանքի պայքարով մեր բազմաթիվ եղբայրների և զավակների, ընկերների և հայրերի այրան գնով, այդ արյունը չի չորացել»,-ասաց եպիսկոպոսը:
Գալստյանը հայտնեց, որ չնայած շրջափակմանը, արցախցիները չեն հրաժարվում իրենց անունի արժանապատվության պայքարից՝ վերստին վկայելով, որ մենք կոչված ենք հաղթանակի, և ոչ մեռելության ու պարտության:
«Այսօր բառացիորեն Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխյով փրկում է հայ ժողվորդի պատիվը և անունը՝ երբեք չփնտրելով խաչի թեթևությունը, այլ բոլորիս փոխարեն կրելով այդ խաչի ծանրությունն ու պատասխանատվությունը: Աշխարհն իր երկակի չափանիշներով, անբարո բարոյականությամբ մեզ փորձում է համոզել և պարտադրել ստորացուցիչ և նվաստացնող, այսպես կոչվող, մուրացիկ խաղաղությունը, վերածելով այն մի փոր հացի պատմության՝ փորձելով գողանալ մեզանից մեր ապրելու իրավունքը:Մեր կենսագրությոնը, հիշողությունը, մեր ինքնությունը, ժառանգությունը, մեր զոհաբերության պատմությունը, արդարության ձգտումը»,-ասաց սրբազանը:
Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ արցախի ինքնորոշման իրավունքն անվիճարկելի և անսակարկելի է:
«Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցախ»,խոսքն ավարտեց Գալստանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձելու. Չալաբյան
- Գայա Արզումանյան. Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է
- Արցախի ՄԻՊ. Արցախում ստեղծված իրավիճակը մարդածին աղետ է, որն ունի հեղինակներ
- Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, անընդունելի է. Արցախի ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան