Գայա Արզումանյան. Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է
Արցախցի երգչուհի Գայա Արզումանյանը Երևանի Ազատության հրապարակից շնորհավորում է Արցախի Հանրապետության բնակիչներին Անկախության տոնի առիթով։
«Ցավով եմ շնորհավորում, բայց ինձ համար միշտ եղել է ու լինելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն անկախ ու ազատ»,- լրագրողներին ասաց նա։
Գ. Արզումանյանը նշեց, որ այսօր խոսել է ծնողի հետ, ով մինչև վերջ պնդել է՝ չեն կարող թուրքից ընդունել այն, ինչն իրենք փորձում են տալ իրենց։
«Ասում է՝ մենք այսօր այդ կուտը չենք ուտելու։ Չի լինելու այդ կուտը, որ հային խաբեն այդ «հումանիտար օգնությամբ»։ Բոլոր արցախցիների անունից կարող եմ ասել՝ Արցախը միշտ եղել է անկախ, ազատ ու դա լինելու է։
Ճանապարհը բացվելու է՝ ուզեք, թե չուզեք, այդ ճանապարհը եղել է արցախցիներինն ու լինելու է արցախցիներինը»,- ասաց երգչուհի Գայա Արզումանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շուշան Պետրոսյան. Պետք է ազատվել ներկայիս հանցագործ և դավաճան իշխանություններից
- Ռազմիկ Ամյանն Ազատության հրապարակում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան