Շարմազանով. Փաշինյանին ասում եմ՝ ինքը հեռացվելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են
«ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ վեջին տարիներին մշտապես եղել է ու կա, լինելու է պայքարի կիզակետում»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ իրենց նպատակն է՝ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, ՀՀ լինի անկախ ու ինքնիշխան և այդ նպատակին հասնելու առաջին ճանապարհը այս հակապետական, կապիտուլյանտ ռեժիմի հեռացումն է։
Դիտարկմանը, որ Փաշինյանը ասում է՝ որոշումներն ինքն է ընդունում, քանի որ նման ընդդիմություն ունի, իսկ ժողովուրդը դեմ է այդ ընդդիմությանը, Շարմազանովն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանին մեկնաբանելը ծանր գործ է, քանի որ չեմ ուզում զբաղվել մարդկանց ուղեղների լվացմամբ։ Մի բան ասեմ՝ Փաշինյանը միգուցե տեղին է ասում, որովհետև ինքը մինչ հիմա պաշտոնում է։ Փաշինյանին էլ ես եմ ասում՝ չի լինելու վարչապետ, Հայաստանը հաղթելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են, ինքը գնալու է, հեռացվելու է։
Հեռացվելու է, երբ հայ ժողովուրդը գիտակցի, որ այլևս հնարավոր չէ»։
Նա ընդգծեց, որ հարյուր հազարավոր մարդիկ հավատում են, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ ՀՀ-ն չի դառնալու պանթուրքական վիլայեթ։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյան. Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
- Ռազմիկ Ամյանն Ազատության հրապարակում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան