Սաղաթելյան. Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք
Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացոցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր պետություններին, կազմակերպություններին, անհատ գործիչներին, ովքեր առանց ծամծմելու հստակ գնահատական են տվել ֆաշիստական Ադրբեջանի գործունեությանը և ձեռք մեկնել Արցախին։
«Դատապարտում ենք բոլոր այն պետությունների, կազակերպությունների կեցվածքը, երկակի ստանդարտները, իրենց հռչակած նպատակներից հրաժարվելը»,- ասաց նա ու շեշտեց, որ հատուկ ուզում է անդրադառնալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
«Ասում է՝ եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը՝ վկայակոչելով նաև Ադրբեջանի երեկվա էսկալյացիան կամ ագրեսիան։ Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք։ Մենք ստանալու բան ունենք, թշնամին գտնվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, մեր հայրենիքը օկուպացված է Ադրբեջանի կողմից և գտնվում է շրջափակման մեջ, հետևաբար հայ ժողովուրդն այլևս զիջելու տեղ չունի։ Դու և քո խամաճիկ Նիկոլն այլևս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել։
Բոլոր միջնորդ երկրները, միջազգային կազմակերպությունները պետք է հստակ իմանան՝ այն անձը, ում հետ այսօր բանացում են, ով խոսում է Հայաստանի անունից, նա հայ ժողովրդին չի ներկայացնում, նրա հետ ձեռք բերած ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։
Նիկոլ Փաշինյանը որևէ լեգիտիմ իրավունք չունի Հայաստանի ներպետական օրենսդրությամբ, Սահմանադրությամբ, անախության հռչակագրով, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել։ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Նա նշեց, որ Հայաստանը հայկական իշխանություն չունի, հետևաբար անիմաստ է որևէ պահանջով դիմել Հայաստանի իշխանությանը։
«Մեզ համար ակնհայտ է, որ այսօր Բերձորի ճանապարհը փակողներից մեկը նաև Նիկոլ Փաշինյանն է իր Պրագայի ու Բրյուսելի հայտարարությամբ։ Պահանջել հրաժարվել իր այդ հայտարարությունից, դա բնական իրավունք է, բայց դավաճաններից ունենալ ակնկալիք, անհույս է, հետևաբար Հայաստանի օրվա իշխանությանը պետք է ուղարկենք գրողի ծոցը իր բոլոր պայմանավովածություններով հանդերձ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Կասկած չունեմ՝ մոտ ժամանակներս մեր քույրերն ու եղբայրները մասնակից կլինեն վճռական գործողությունների
- Հայաստանի իշխանությունների հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը պատրաստ է շարունակել պայքարը. Սաղաթելյան
- «Բաբոն տեր ա» նախաձեռնության հիշեցումը՝ Փաշինյանին. Մանդատ չունես, որ հայրենիք հանձնես
- Մեզ՝ ծնողներիս համար երկու սրբություն կա՝ Արցախ և Եռաբլուր. Արա Ռոստոմյան
- «Ուրախացա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին
- Քաղաքական խայտառակ պարտությունը վերագրեցին մեր հաղթական զինվորին. Խաչիկ Մանուկյան
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
- Շարմազանով. Փաշինյանին ասում եմ՝ ինքը հեռացվելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են
- Սաղաթելյան. Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան