Քաղաքական խայտառակ պարտությունը վերագրեցին մեր հաղթական զինվորին. Խաչիկ Մանուկյան
«Մենք այսօր Արցախի անկախության օրը մեծ ցնծությամբ չենք տոնում, քանի որ մեզանում հայտնված մահաբեր խորշակները կարողացան ավիրել ամեն բան, ամեն տոն»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց 44-օրյա պատերազմում զոհված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը։
Նա նշեց, որ այդ մահաբերները ստով, կեղծիքով, շառլատանությամբ եկան ու խեղեցին մեր խաղաղ, հաղթական ընթացքը։
«Այդ պարտության սիմվոլները, որոնք հաղթական ոչինչ չեն կրել ու կրում իրենց մեջ, եկան ու ապականեցին ամեն լուսավոր բան։ Հիշեք այդ սրբապիղծների մուտքը։ Քանի դեռ այդ դժգույններին դուրս չենք արել, քանի դեռ բազմած են հայոց իշխանական աթոռներին, որևէ հաղթական, հաջողություն երբեք չեք ունենալու»,- ասաց Խ.Մանուկյանը։
Նա նաև նշեց. «Հայ զինվորի պահած տարածքները դուխով տրյապկեքը հանձնել են պատերազմից հետո, քաղաքական խայտառակ պարտությունը վերագրեցին մեր հաղթական զինվորին»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձելու. Չալաբյան
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
- Գայա Արզումանյան. Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է
- Շուշան Պետրոսյան. Պետք է ազատվել ներկայիս հանցագործ և դավաճան իշխանություններից
- Սաղաթելյան. Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան