Արցախ՝ Հայաստանի Հայաստան. Հովիկ Չարխչյան
Արցախի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձի առիթով գրականագետ Հովիկ Չարխչյանը գրում է.
«Արցախ, հարազատս, ամեն հիմարի ասածի ականջ մի դիր: Ո՞նց կարող է Հայաստանը քեզնից երես թեքել: Ախր դու հենց Հայաստան ես: Քո ցավից մենք էլ ենք կուչ գալիս, քո զայրույթից մեր արյունն էլ է եռում, քո երազանքը մենք միասին ենք կերտել: Շատերը հիմա անզորությունից է, որ պապանձվել են: Լեզուն կարող է լռել, բայց սիրտը լռեցնելն անհնար է: Ինչքան-ինչքան ծանր օրեր ենք միասին ապրել: Ծանրությամբ մեզ չեն զարմացնի: Ինչքան կորուստ ու զրկանք տեսանք: Էլի քեզ հետ, քո համար, քո վաղվա ու մեր վաղվա օրվա համար: Մեր հաղթանակի համար, որ գալու է, անպայման գալու է:
Արցախ՝ Հայաստանի Հայաստան, դու միայն հույսդ չկորցնես: Գիտե՞ս քանի ձեռք է բռունցքվում քո համար: Գիտե՞ս քանի աչք է նայում քեզ: Գիտե՞ս քանի սիրտ է տրոփում քո տագնապից: Բոլորը՝ քեզ համար: Ամեն ինչ քեզ համար, Արցախ...»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին