
«Հրապարակ». Ում անունն է շրջանառվում Գրիգոր Մինասյանին փոխարինողների ցանկում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գրել էինք, որ կառավարությունում «աշնանը կհաշվեն ճտերը», և մի քանի նախարար հրաժարական կտա պաշտոնից։ Անգամ փոխարինողների անուններն են սկսել շրջանառվել: Հեռացողներից մեկը, ըստ լուրերի, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է։
Ըստ կառավարության աղբյուրի՝ Մինասյանին փոխարինողների ցանկում առաջինը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, ով գլուխը կախ՝ իր գործն է անում միջազգային ատյաններում:
Շրջանառվում է նաև բոլոր ժամանակներում թեկնածուների շարքում պտտվող մի անուն` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի անունը, ով, կարելի է ասել, թիմի միակ իրավաբանն է, ուստի ամեն անգամ գործադիր նրա անցումը կանխվել է։ Մեզ ասացին, որ դեռևս Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը հակված է եղել Եղիշե Կիրակոսյանին նշանակել, սակայն Անդրեասյանն ամեն ինչ արել է, որ իր մտերիմ ընկերը նշանակվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին