Մամիջանյան. Կասկած չունեմ՝ մոտ ժամանակներս մեր քույրերն ու եղբայրները մասնակից կլինեն վճռական գործողությունների
Ազատության հրապարակում հանուն Արցախի հանրահավաքի բազմամարդ լինելը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ-ական գործիչ Հայկ Մամիջանյանի համար անակնկալ չէ։
«Բոլոր հարցումների համաձայն, Հայաստանի բնակչության 90 տոկոսն անհնար է համարում Արցախն Ադրբեջանի կազմում լինելը։ Ես կասկած անգամ չունեմ, որ մոտ ժամանակներս մեր բոլոր քույրերն ու եղբայրները ոչ թե ականատես կլինեն, այլև մասնակից կլինեն վճռական գործողությունների, որոնք կբերեն արմատական փոփոխություններ»,-ասաց պատգամավորը։
Մամիջանյանը նշեց՝ կասկած չունի, որ Արցախում ձևավորվող իշխանությունը տեր կլինի Արցախի ինքնորոշման իրավունքին, լսելի կդարձնեն արցախցիների ձայնը աշխարհին։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական անդամ Աննա Մկրտչյանն էլ նկատեց՝ վերջին երեք տարիների լավ նորությունն այն է, որ Արցախի տոնը նշում են դավաճաններից մեկի հեռացման պայմաններում։
«Այն պաշտոնյան, որ Արցախում վեր էր ընկել այդ աթոռին և ամեն կերպ փորձում էր չպոկվել այդ աթոռից, որպեսզի հլու-հնազանդ կատարեր Նիկոլ Փաշինյանի հրամանները, ավարտին հասցներ Արցախի հանձնումը, այսօր այդ իրականության մասը չէ։ Չեմ ուզում թաքցնել, շատ ուրախ եմ, հուսադրված եմ։ Թույլ տվեք ասել, որ այս պայքարը շարունակական կլինի բոլոր հայկական բնակավայրերում դավաճանների հեռացման համար ու հիմք կհանդիսանա հայկական պետականության վերագործարկման համար»,-ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական անդամ Աննա Մկրտչյանն ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը․ Վազգեն Մանուկյան
- Սաղաթելյան. Պարոն Միշել, մենք այլևս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք
- Շարմազանով. Փաշինյանին ասում եմ՝ ինքը հեռացվելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան