Նրանց իրական նպատակը Արցախը հայաթափելն է, բայց հեռահարը՝ Հայաստանի չգոյությունն է.Սեյրան Օհանյան
«Նույնիսկ այսօր, երբ Արցախում փոփոխություններ են տեղի ունենում կառավարման համակարգում, այն պետք է նայել դրական տեսանկյունից, որովհետև այնտեղ տեսնում ենք որոշակի խնդիրներ, հարաբերություններ, անհամաձայնություն քաղաքական էլիտայի գործողություններում»,-պատասխանելով լրագրողների հարցերին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և հավելեց, որ նման փոփոխությունները դրական տեսանկյունից պետք է դիտարկել:
Նա հայտնեց, որ պետք է Արցախի խնդրով ռազմավարություն մշակվի:
Կոչ անելով մասնակցել այսօր նախատեսված հանրահավաքին՝ Օհանյանն ասաց. «Հանրահավաքն այնքան հուժկու պետք է արվի, որ բեկումնալից լինի այս պարտությունների, անհաջողությունների շարանը կանգնեցնելու, համապատասխան ռազմավարություն մշակելու և Արցախի ինքնորոշման հարցն առաջ տանելու համար:
ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նաև անդրադարձավ ադրբեջանական այն կեղծիքին թե Արցախում կա ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումներ:
«Արցախի տարածքում ՀՀ ԶՈւ-եր չկան, Արցախի տարածքում կան հայկական զինված ուժեր, բայց դրանք արցախյան զինված ուժերն են՝ Արցախի Պաշտպանության բանակը, որը ստեղծվել է իր ինքնապաշտպանության իրավունքն իրականացնելու համար՝ դեռևս առաջին պատերազմի տարիներին, որովհետև ինքնորոշման իրավունքի իրացմանն ի պատասխան ադրբեջանցիները սանձազերծել են պատերազմական գործողություններ»,-ասաց նա:
Օհանյանը հայտնեց, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում իր կայուն զարգացումն ապահովելու :
«Այս իրականությունում, երբ Հայաստանի և Ադրբեջանի մեջ գոյություն ունի կեղծ խաղաղության օրակարգը և Ադրբեջանի հռետորաբանությունը, նրա սանձարձակ գործողությունները, ագրեսիայի բոլոր միտումները, ռազմական գործողությունները, որոնք ամեն անգամ մենք տեսնում ենք, խոսում են նրա մասին, որ նա խորամանկ քայլերի է դիմում՝ փորձելով անընդհատ ճնշել Արցախի և ՀՀ-ի վրա: Նրանց իրական նպատակը Արցախը հայաթափելն է, բայց հեռահար նպատակը Հայաստանի չգոյությունն է այս տարածաշրջանում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Այսօր մեզ կարկատանների վերածեցին, ինչն անընկալելի ու անընդունելի է. Արցախի թեմի առաջնորդ
- Արցախի Հարապետության դրոշը՝ Հայաստանի երկնքում
- Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի միջազգային ճանաչումը. ԱՀ ԱԳՆ
- Քոչարյան. Կրկին այն հանգրվանին ենք, երբ ողջ հայության ամուր կամքն ու համախմբվածությունը կպահպանի Արցախի անկախությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան