Սիրիայում քրդական ջոկատները գործողություն են սկսել արաբական ցեղերի աշխարհազորայինների դեմ
«Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDS) քրդական կազմավորումները ռազմական գործողություններ են սկսել արաբական ցեղերի զինյալների դեմ, որոնք ապստամբություն են բարձրացրել նրանց դեմ Սիրիայի հյուսիս-արևելքում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Firat գործակալությունը։
Ըստ գործակալության՝ SDF-ի մարտիկներն առաջ են շարժվում Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Բուսեյրա և Աշ Շահիլ քաղաքների ուղղությամբ, որոնք գտնվում են միլիցիայի աշխարհազորայինների ձեռքում։ SDF-ի հրամանատարության խոսնակ Մահմուդ Հաբիբն ասել է, որ գործողությունն իրականացվում է ի պատասխան գավառի բնակիչների խնդրանքին՝ պաշտպանելու նրանց վարձկանների զինված խմբավորումներից և այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև տարածաշրջանում վերականգնվի անվտանգությունն ու կայունությունը:
«Եփրատ գետի արևմտյան ափից Ջդեյդեթ ալ-Բաքար և Ջդեյդեթ-Ուքեյդաթ շրջաններ ներթափանցած զինյալները ահաբեկում են մարդկանց, կողոպտում հաստատություններում և զբաղվում թալանով և բռնությամբ»,-ասել է քուրդ հրամանատարը։ Նրա խոսքով՝ SDF-ի մարտիկները հետապնդում են զինված ավազակախմբերին և մոտեցել են Էլ Բուսեյրայի մերձակայքում գտնվող Դախլա գյուղին։
«Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը հայտնել է, որ արաբական ցեղային զինյալները՝ սիրիական բանակի կողմից կռվող իրանամետ ուժերի աջակցությամբ, վերահսկողության տակ են վերցրել Եփրատ գետի արևելյան ափին գտնվող տարածքները՝ Դեյր էզ Զոր քաղաքից մինչև Իրաքի հետ սահմանը։ Նրանք կտրել են նաեւ Էլ Օմար նավթահանք տանող մայրուղին, որտեղ գտնվում է ամերիկյան ռազմաբազան։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելի հրթիռակոծությունից հետո Հալեպի միջազգային օդանավակայանը շարքից դուրս է եկել․ Սիրիայի ՊՆ
- Թուրքական ԱԹՍ-ն հարվածել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքին
- ԱՄՆ-ը չհայտարարված պատերազմ է մղում Թուրքիայի դեմ՝ Սիրիայում աջակցելով PKK-ին.ԶԼՄ
- Սիրիական զորքերը գրոհել են Համա և Իդլիբ նահանգներում գտնվող ծայրահեղականների հենակետերը
- Թուրքական վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Քոբանբեյ քաղաքում թուրքերեն ճնապարհային ցուցանակներ են տեղադրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան