Այն լղոզված, կեղտոտ վիճակը, որ կար Արցախում, հիմա փոխվում է, նույն փոփոխությունները պետք է լինեն նաև Հայաստանում. Հովհաննիսյան
«Զիջումների ոչ մի տեղ չկա, այս պրոցեսը շատ կանխատեսելի էր, և մենք չպետք է ձևացնենք, թե մեկ օրում դա հայտնաբերեցինք։ Սա նոյեմբերի 9-ից հետո մեր բազմաթիվ սխալ քայլերի արդյունքն էր, որ Հայաստանն արեց»,- Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ մեր այսօրվա վիճակը 90 տոկոսով մեր սխալ քայլերի արդյունքն է:
«Ի՞նչ է պետք անել. հանձնվել, նշանակում է կորցնել ամեն ինչ, լինել անգրագետ, արկածախնդիր, նշանակում է նույնպես կորցնել ամեն ինչ: Այստեղ պետք է հասկանալ, թե Հայաստանն ինչ պետք է հակակշռի: Այո, ճնշումներ կան, և, սովորաբար, ճնշում են թույլերի վրա: Ե՛վ Արևմուտքը, և՛ Ռուսաստանն ուզում են, որ խնդիր չլինի այս տարածաշրջանում, որովհետև իրենց գլուխը խառն է այլ բաներով, և հարցերը լուծելու համար բնական է, որ պետք է ճնշեն թույլ կողմին։
Հիմա շատ կարևոր է, որ Հայաստանում լինեն փոփոխություններ, որոնք կբերեն բանակցային նարատիվի փոփոխության»,- ասաց Վ. Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ բանակցային այս բովանդակությունը բերում է երկու բանի՝ պատերազմի և հայրենազրկման. Հայաստանի անելիքն այդ երկու պարզ գաղափարների կասեցնելն է՝ չլինի պատերազմ և չլինի հայրենազրկում։
«Այս առումով ողջունում եմ Արցախում տեղի ունեցող փոփոխությունները, դա ուշացած էր, բայց շատ կարևոր։ Շատ կարևորում եմ Հայաստանում նոր, սոլիդ իշխանություն ունենանք։ Կրկնում եմ՝սոլիդ իշխանություն, քանի որ այստեղ արկածախնդրությամբ, անելիքի չիմացությամբ իշխանության գալը վտանգավոր է։
Այն լղոզված, կեղտոտ վիճակը, որ կար Արցախում, հիմա փոխվում է, նույն փոփոխությունները պետք է լինեն նաև Հայաստանում։ Մեզ համար վտանգավոր է և՛ գործող իշխանությունը, և՛ արկածախնդիր, իրավիճակը ճիշտ չհասկացող որևէ այլ իշխանություն»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ակնայի ճանապարհի բացումը նշանակում է անվտանգության դուռը բացել թշնամու առաջ. Թևան Պողոսյան
- Վերջին 30 տարվա ընթացքում Արցախը քաղաքական սուբյեկտ լինելու հնարավորություն է ստացել.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Արցախի պաշտպանությունն ինքնաշխատ ձևով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում. Տիգրան Աբրահամյան
- Կարևոր է՝ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների վերաբերյալ. Արթուր Վանեցյան
- Այս անհայրենիք, թշվառ իշխանություններն իրենց իշխանությունը պահում են մեր տղաների մահերի գնով. Վանեցյան
- Նրանց իրական նպատակը Արցախը հայաթափելն է, բայց հեռահարը՝ Հայաստանի չգոյությունն է.Սեյրան Օհանյան
- Մեր զինծառայողները համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել. Տիրան Խաչատրյան
- Պաշարված Արցախը լքված է ՀՀ իշխանությունների կողմից. Չալաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան