Աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներում այսօր հնչել է՝ SOS Արցախ
Սփյուռքի մեր հայրենակիցները ևս անտարբեր չեն Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արցախի Հանրային հեռուստատեսությունը հատնում է, որ աշխարհի 13 երկրի 17 քաղաքում հաջակցություն Արցախի, այսօր բազմամարդ բողոքի ակցիաներ են կազմակերպել: Մասնակիցները պահանջում են բացել Բերձորի միջանցքը և կանխել ցեղասպանության իրագործումը:
ԱՄՆ-ում Ֆրանսիայում, Կիպրոսում, Անգլիայում, Դանիայում, Նիդեռլանդներում և մի շարք այլ երկրերում կազակերպված ցույցերի մասնակիցները փողոց են դուրս եկել՝ աշխարհին իրազեկելու, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության իրական վտանգի առջև։
Jnews-ը գրում է, որ սեպտեմբերի 2-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում «SOS Արցախ» խորագրով աջակցության ակցիա է անցկացվել, որը կազմակերպել էր Ջավախքի պատանեկան միությունը։ Ակցիայի ընթացքում Ջավախքի պատակենական միության անդամները պարզել էին՝ «Արցախը մենք ենք», «Ճանաչում հանուն փրկության», «Բացեք կյանքի ճանապարհը», «Արցախը հայկական է», «Արցախի շրջափակումը տանում է ցեղասպանության» գրությամբ պաստառներ, ինչպես նաև հայկական ու վրացական դրոշներ։ Պատանիները պարբերաբար վանկարկում էին, որը «Ջավախքը՝ Արցախի կողքին է», «Արցախը հայկական է», «Ճանաչում հանուն փրկության», «Արցախը միայանակ չէ»:
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստատեսության տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը․ Վազգեն Մանուկյան
- Մամիջանյան. Կասկած չունեմ՝ մոտ ժամանակներս մեր քույրերն ու եղբայրները մասնակից կլինեն վճռական գործողությունների
- Հայաստանի իշխանությունների հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը պատրաստ է շարունակել պայքարը. Սաղաթելյան
- Մեզ՝ ծնողներիս համար երկու սրբություն կա՝ Արցախ և Եռաբլուր. Արա Ռոստոմյան
- Քաղաքական խայտառակ պարտությունը վերագրեցին մեր հաղթական զինվորին. Խաչիկ Մանուկյան
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Արցախի պաշտպանությունն ինքնաշխատ ձևով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում. Տիգրան Աբրահամյան
- Այսօր Ազատության հրապարակում ի պաշտպանություն պաշարված Արցախի կկայանա հանրահավաք
- Սեպտեմբերի 2-ին աշխարհի 16 երկրներում տեղի կունենան «SOS Artsakh» հանրահավաքներ և բողոքի գործողություններ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան