Թշնամու կրակոցներից ՀՀ ԶՈՒ կրած մարդկային կորուստների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանի ԶՈւ կողմից իրականացված ռազմական սադրանքի և դրա արդյունքում ՀՀ ԶՈՒ կրած մարդկային կորուստների դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
«2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07։50-ից, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ռասսայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության, թշնամանքի շարժառիթով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր զինատեսակներից տևականորեն հարվածներ են հասցրել ՀՀ արևելյան սահմանագոտու՝ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ:
Դրանց արդյունքում նոււյն զորամասի զինծառայողներ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը և Վաչագան Սարոյի Վարդանյանը մահացել են, կան նաև վիրավորներ:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 15-րդ կետերով:
Ձևավորվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային միջոցառումներ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված գործողությունների արդյունքում կատարված հանցավոր արարքներին վերջնական և լիարժեք իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- հայտնում են քննչական կոմիտեից։
Հարակից հրապարակումներ`
- Շրջանառվող տեղեկությունները, թե իբր Սոթքի հատվածում հայկական դիրքերը ենթարկվել են ականանետային հարվածների, չեն համապատասխանում իրականությանը.ՀՀ ՊՆ
- Զոհված համարվածներից մեկի՝ Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է.ՀՀ ՊՆ
- Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր. շուտով կծնվի նրա երրորդ զավակը
- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ նվազել է. ՊՆ
- ՊՆ հրապարակել է տեսանյութ՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ
- Ադրբեջանը ժամը 13։30-ի դրությամբ շարունակում է կրակել Սոթքի և Նորաբակի ուղղությամբ. ՊՆ
- Թշնամին Սոթքի ուղղությամբ կիրառել է ԱԹՍ և ականանետ. ՊՆ
- Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ. ՊՆ
- Ադրբեջանը կեղծ տեղեկությունների շրջանառմամբ՝ հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ սկսած սադրանքը շարունակելու նպատակով. ՀՀ ՊՆ
- Սոթքի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա