Արցախցիներն ամենօրյա իրենց կյանքով համառության դաս են տալիս աշխարհին. Ցուցահանդես՝ նվիրված Արցախի անկախության 32- ամյակին
Արցախի անկախության 32-ամյակը Երևանում Արցախի մշտական ներկայացուցչությունում նշվեց Արցախ աշխարհի տեսարժան վայրերն ու կյանքը ներկայացնող նկարների ցուցադրությամբ։
Ներկաները Սրբազանի աղոթքով սկսեցին ցուցահանդեսի բացումը։
«Այսօր, իրապես, Արցախը տկար է, կորցրել է իր դիմադրողականությունը, բայց գիտենք, որ մեր հոգին հոժար է, ունի տեսլական, կարող է տեսնել ապագան և ունակ է ճանաչելու հայի ինքնությունը»,-ցուցահանդեսի բացմանն ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը վստահեցրեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, ստեղծված դժվար իրավիճակից էլ արցախցին կկարողանա ելք գտնել. «Արդեն երրորդ տարին է, երբ մենք այս կարևոր օրը տոնում ենք այլ պայմաններում, երբ, գրեթե, ինը ամիս մեր հարյուր քսան հազար հայրենակիցներ դիմադրում են ծար ու անտանելի պայմաններին, և ամենօրյա իրենց կյանքով համառության դաս են տալիս աշխարհի տարբեր անկյունների մեր հայրենակիցներին»։
44-օրյա պատերազմի մասնակից Գոռ Հակոբյանն էլ հորդորեց օր առաջ ինքնակազմակերպվել, որպեսզի անկախության տոնը նշվի այնպես, ինչպես նշվում էր մինչև 2020 թվականի արյունոտ սեպտեմբերը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի պաշտպանությունն ինքնաշխատ ձևով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում. Տիգրան Աբրահամյան
- Կարևոր է՝ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների վերաբերյալ. Արթուր Վանեցյան
- Նրանց իրական նպատակը Արցախը հայաթափելն է, բայց հեռահարը՝ Հայաստանի չգոյությունն է.Սեյրան Օհանյան
- Արցախի Հարապետության դրոշը՝ Հայաստանի երկնքում
- Մեր զինծառայողները համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել. Տիրան Խաչատրյան
- Պաշարված Արցախը լքված է ՀՀ իշխանությունների կողմից. Չալաբյան
- Վանեցյան. Միասնություն ու անկոտրում կամք դրսևորելու դեպքում հայ ժողովուրդն այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած
- Լարվածությունը պահպանվում է ու ամեն պահի կարող է նոր սադրանք կամ գործողություն լինել. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան