ARARAT կոնյակի նվաճումները
Վերջերս ARARAT հայկական կոնյակները արժանացան Just Drinks Excellence Awards մրցանակի, որին նախորդել էին ոչ պակաս կարևոր միջազգային մրցանակներ։ Panorama.am-ն ամփոփել է ARARAT-ի կողմից վերջին երեք տարիներին նվաճած միջազգային հեղինակավոր մրցանակները։
2021 թվականի մարտի 17-ին Լոնդոնի ալկոհոլային խմիչքների (London Spirits Competition) IV մրցույթում ARARAT Նաիրի կոնյակը նվաճեց ոսկե մեդալ: ARARAT տեսականու Դվինը, Ախթամարը, ARARAT Apricot-ը և ARARAT Coffee-ն արժանացան մրցույթի արծաթե մրցանակի։
2021 թվականի մայիսին “The Brandy Masters” միջազգային մրցույթի արդյունքում ARARAT «Անի» 7 տարեկան կոնյակը նվաճեց ոսկե մեդալ։ Մրցանակը ARARAT «Անի» 7 տարեկան նոր կուպաժի անդրանիկ ոսկե մրցանակն էր, որը համալրեց լեգենդար խմիչքի հաղթանակների պատմությունը։
2021 թվականի հունիսին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում տեղի ունեցավ վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթը, որի արդյունքներով ARARAT «Նաիրի» կոնյակը արժանացավ ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը։
2021 թվականին Սան Ֆրանցիսկոյում կայացած Bartender Spirits Awards մրցույթին ARARAT «Անի» կոնյակը արժանացավ բարձր գնահատականի բարմենների միջազգային հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նվաճեց ոսկե մեդալ։
2022 թվականին ARARAT թանգարանը նվաճեց միանգամից երկու մրցանակ World Travel Awards մրցանակաբաշխության կողմից՝ նախ ճանաչվելով որպես Եվրոպայի լավագույն «Brandy Distillery Tour 2022», այնուհետև արժանանալով նույն անվանակարգի աշխարհի լավագույն «Brandy Distillery Tour 2022» մրցանակի:
2023 թվականին միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ARARAT-ին շնորհեց երկու պատվավոր մրցանակ՝ ARARAT-ի համահոտային շարքի ARARAT Cherry-ին հաղթող ճանաչելով «Նորարարություններ» և «Արտադրանքի լավագույն ներկայացում» անվանակարգերում։
Տասնամյակների ընթացքում ARARAT կոնյակը նվաճել է բազմաթիվ մրցանակներ, որոնք ոչ միայն փաստում են հայկական կոնյակի բարձր որակը միջազգային ստանդարտներով, այլև բացում են նոր հեռանկարներ ապրանքանիշի առավել լայն ճանաչման և հետագա առաջխաղացման համար։ Մրցանակներն այժմ ցուցադրված են ARARAT թանգարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան