Պաշարված Արցախը լքված է ՀՀ իշխանությունների կողմից. Չալաբյան
«Արցախի Հանրապետության օրը դիմավորում ենք մի պայմաններում, երբ Արցախի Հանրապետությունն արդեն 9 ամիս գտվում է պաշարման մեջ՝ լքված ՀՀ իշխանությունների կողմից, ըստ էության, համարյա միայնակ շարունակելով իր պայքարը Արցախը պաշարած թշնամական ուժերի դեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, ով նախաձեռնության անդամների հետ այցելել է Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն։
Նա նշեց, որ իրենք այստեղ են իրենց ներկայությամբ նախ զորավիգ կանգնելու Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ուղերձ հղել, որ Հայաստանի Հանրապետությունը միայն նրա ժամանակավոր, հուսով է, մոտ ապագայում հեռացող իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է լինելու Արցախին։
«Հերոսաբար պայքարում են Արցախում մեր քույրերն ու եղբայրները։ Մենք պետք է արժանի լինենք այդ պայքարին, իսկապես արժանի, գիտակցենք, որ Երևանում անհոգ կյանքով ապրելով, ռեստորաններ այցելելով, սնուփ դոգերի համերգները գնալով և այլնով, չենք կարող արժանի լինել այն պայքարին, որ այսօր մղում են Արցախի մեր 120 հազար եղբայրներն ու քույրերը։ Մենք պետք է իսկապես կանգնենք նրանց կողքին ու գործով ապացուցենք, որ բոլորս մի ազգ ենք, մի հայրենիք, պայքարում ենք միասնական հայրենիքի համար»,- ասաց Չալաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան