Սաղաթելյան. Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում
«Ակնհայտ է, որ Բերձորի ճանապարհը փակվել է,և ճանապարհը փակողներից մեկը եղել է նաև Նիկոլ Փաշինյանն իր ադ հայտարարությամբ։ Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ ի նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին հայտարարությունները։
Նրա խոսքով, իրավիճակում բեկում մտցնելու համար անհրաժեշտ է, որ Փաշինյանը հրաժարվի իր այդ ոչ լեգիտիմ, ապօրինի, ազգադավ հայտարարությունից։
Սաղաթելյանն ասաց, որ Փաշինյանը չի արտահայտում ժողովրդի հավաքական կամքը, նրա հենքը ոչ թե ժողովուրդն է, այլ ուժային կառույցները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
- Ռազմիկ Ամյանն Ազատության հրապարակում է