Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Ազատության հրապարակում է, որտեղ կայանում է հանրահավաք՝ ի պաշտպանություն պաշարված Արցախի։ Լրագրողի հարցին՝ բեկում կլինի՞, Սերժ Սարգսյանն ասաց. «Իհարկե, լինելու է, միանշանակ։ Ամեն ինչ հնարավոր է վերականգնել»։
Ստեղծված իրավիճակի լուծումը, ՀՀ երրորդ նախագահի խոսքով, ինչպես նախկինում է ասել, նույնն է՝ փոխվի Հայաստանի ղեկավարությունը, դրանից հետո ամեն ինչ ընկնելու է իր տեղը։
Լրագրողի հարցին՝ «դուք մասնակցություն կունենա՞նք այդ ենթադրյալ կառավարության ձևավորմանը», Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ձևավորմանը՝ ոչ։ Հեռացմանը»։
Նա նշեց, որ Արցախը միշտ էլ գործոն է եղել. «Կախված այնտեղ տիրող տրամադրություններից, ղեկավարների մոտեցումներից, այդ գործոնը կամ շատ մեծացել է, կամ փոքրացել է։ Կարծում եմ՝ հիմա իրավիճակն այնպիսին է, որ այո, Արցախի գործոնը էական հանգամանք է հանդիսանալու»։
Հարցին՝ Շառլ Միշելը Արցախից խիզախ լուծումներ է ակնկալում, ի՞նչ խիզախ լուծումներ կարող են լինել, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մեզնից յուրաքանչուրը ցանկացած բառ ընկալում է յուրովի։ Շատ ուրախ եմ, որ Շառլ Միշելը Արցախից նորից խիզախություն է պահանջում։ Կարծում եմ՝ արցախցիներն իրեն հուսախաբ չեն անի։ Բայց կարող է ինքն ուրիշ լուծումնե՞ր է խիզախ անվանում։ Մենք այդպես չեն համարում»։
Հարց հնչեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ հրաժարական չի տալու, այս իրավիճակում ինչպե՞ս եք տեսնում ելքը, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Կարծում եմ՝ հռետորական հարց եք տալիս. ինքը չի ուզում, մենք ուզում ենք, տեսնենք՝ ում ցանկությունը կլինի»։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է
- Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի նշանակմամբ Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան