Ակնայի ճանապարհի բացումը նշանակում է անվտանգության դուռը բացել թշնամու առաջ. Թևան Պողոսյան
«Հայաքվեի իրական արժեքն աշխարհին ասելն է, որ հայ ազգը չի կարող ընդունել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում և պատրաստ է մինչև վերջ պայքարել Արցախը հայկական պահելու և մեր միասնական հայրենիքը վերականգնելու համար»,-Արցախի Հանրապետության Երևանի ներկայացուցչությունում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Հայտարարելով, որ, մենք միշտ էլ պետք է առաջնորդվենք սեփական շահերով՝ քաղաքագետը նկատեց. «Չգիտեմ, թե Բրյուսելից, Վաշինգտոնից, Պեկինից կամ որևէ այլ մայրաքաղաքից ինչպես է երևում արցախյան խնդիրը, բայց մենք միշտ պետք է նայենք, թե ինչպես է երևում ՀՀ մայրաքաղաքից և Ստեփանակերտից»:
Քաղաքագետն ասաց, որ Ստեփանակերը պետք է հավասարազոր մայրաքաղաք դիտարկվի և այնտեղից, ինչպես նաև Երևանից չի երևում որևէ հնարավորութուն, որ Արցախը կարող է մնալ Ադրբեջանի կազմում, ինչը վկայում է Հայաստանում իրականացրած հարցումների արդյունքները, ըստ որոնց՝ 97%-ը ասում է, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում:
«Շառլմիշելներն էլ են գալու-գնան՝ իրենց շահերով, բլինքեններն էլ են գալու-գնան, ուշ թե շուտ լավրովներն էլ են գալու-գնան, ամբողջը պետք է մնա այն, թե մենք ինչ ենք անում որպես հայ զագ»,-ասաց Թևանյանը:
Նա համաձայնեց արցախցիների հետ, որոնք ասում են, թե Ակնայի ճանապարհի բացումը նշանակում է անվտանգության դուռը բացել Թշնամու առաջ՝ պատասխանելով հարցին թե ինչպես կգնահատի Շառլ Միշելի հայտարարույունն այն մասին, որ պետք է բացվի Ակնայի ճանապարհը:
Պողոսյանը նաև հռետորական հարց հնչեցրեց, թե միգուցե Եվրոպան Ադրբեջանի հետ ռուսական գազի առևտրի խնդիր ունի, դրա համար է նման բաներ հայտարարում:
Անդրադառնալով Արցախի ներքաղաքական վերադասավորումներին՝ Թևան Պողոսյանն ասաց. «Ցանկացած փոփոխություն հնարավորությունների դուռ է բացում, կամ բոլորս միաձայն համախմբված կարողանում ենք օգտվել, միասնական որոշում կայացնել և գնալ առաջ, կամ ո՞ւմ ենք մեղադրելու»:
Քաղաքագետը նաև նշեց, որ այդ հնարավորությունը պետք է օգտագործի աշխարհասփյուռ հայությունը՝ արցախցիների շահերի համար պայքարելու գործընթացում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ուզում է հասնել առանց պատերազմի, Նախիջևանի օրինակով Արցախի հայաթափման.Սեյրան Բաղդասարյան
- Մենք պարտավոր ենք Արցախի ժողովրդի կամքի իրացնողը դառնալու. Մանե Թանդիլյան
- Արցախցիներն ամենօրյա իրենց կյանքով համառության դաս են տալիս աշխարհին. Ցուցահանդես՝ նվիրված Արցախի անկախության 32- ամյակին
- Վերջին 30 տարվա ընթացքում Արցախը քաղաքական սուբյեկտ լինելու հնարավորություն է ստացել.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- Արցախի ՆԳ նախարար. Այսօր էլ անվերջանալի թվացող այս դժվարին ժամանակահատվածը՝ խոսուն վկան է մեր անբեկանելի երազանքի
- Արցախի ներկա և նախկին պաշտոնյաները մասնակցել են Անկախության տոնի առթիվ կատարված Հանրապետական մաղթանքին
- Արցախի պաշտպանությունն ինքնաշխատ ձևով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում. Տիգրան Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին