ԱՄՆ-ն առաջին անգամ Կիևին տրամադրվող ռազմական օգնության փաթեթում կներառի միավորված ուրանով արկերը.Reuters
ԱՄՆ վարչակազմն առաջին անգամ կներառի միավորված ուրանի զրահապատ արկերը Կիևին տրամադրվող ռազմական օգնության փաթեթում, որի մասին նախատեսվում է հայտարարել հաջորդ շաբաթ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այդ արկերը նախատեսված են Աբրամս տանկերի համար, որոնք Ուկրաինա կհասնեն առաջիկա շաբաթներին։ Ամերիկյան կողմն ակնկալում է, որ միավորվծ ուրանի արկերը Ուկրաինայի զինված ուժերին թույլ կտան ավելի արդյունավետ գործել ռուսական տանկերի դեմ։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Կիևին ռազմական օգնության նոր փաթեթը կներառի 240-ից 375 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն, որի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա: Սպառազինությունը կտրամադրվի Պենտագոնի պահեստներից։
Սպիտակ տան, Պենտագոնի և Պետդեպարտամենտի ներկայացուցիչները դեռ չեն պատասխանել ՏԱՍՍ-ի հարցումներին՝ կապված Reuters-ի հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվության ճշգրտության հետ։
Հարակից հրապարակումներ`
- Դանիան ծրագրում է 2024 թվականին Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային օգնությունը հասցնել 217 միլիոն դոլարի
- Ուկրաինան «PepsiCo»-ին և «Mars»-ին ներառել է պատերազմի միջազգային հովանավորների ցուցակում
- Ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Կուրչատով միջուկային քաղաքի վրա
- Էրդողանը G20-ի ղեկավարներին կփոխանցի Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի պայմանները
- Գերմանիան նախատեսում է մինչև տարեվերջ իր տարածքում 10 հազար ուկրաինացի զինվոր վերապատրաստել
- ՄԱԿ. Ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր զոհերի թիվը կարող է հասնել կես միլիոն մարդու
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է