Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է.Աբրահամ Գասպարյան
«Եթե փորձենք հասկանանք, թե վերջին մեկ տարվա ընթացքում մենք ինչ ենք արել որպես պետություն, որպես ժողովուրդ, ազգ և նժարի վրա փոձենք դնել՝ հասկանալու արդյոնք մենք արդարացրել ենք բոլոր ակնկալիքները կամ հայտարարությունները, որոնցով զբաղված ենք եղել՝ հատկապես պատերազմից հետո, ապա կարող եմ ասել՝ ոչ»,- հայտարարեց քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն կատարած այցի ժամանակ, որը կազմակերպել են «Ջենեզիս Արմենիա» և «ՀայաՔվե» նախաձեռնությունները:
Նրա խոսքով՝ Հայաստանի անվտանգությունն է դրված նժարի վրա, որը գալիս է Արցախից:
Գասպարյանը կարևորեց հանրային գիտակցության մեջ «Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է» թեզի ամրացումը:
«Եթե Արցախ չկա, Հայաստան չի լինելու: Հայաստանի գործող իշխանությունը սեփական ժողովրդի նկատմամբ իր թշնամական քաղաքականությամբ փորձում է հակառակը արմատավորել մարդկանց գիտակցության մեջ: Փորձում է անընդհատ զեխ, ցոթ և շվայտ կյանքի պատրանքը ստեղծել՝ մարդկանց ուշադրությունը շեղելով այն կարևորագույն խնդրից. որը կոչվում է հայ ժողովրդի գոյութենաբանական և անվտանգության խնդիր»,-ասաց Գասպարյանը:
Նա դրական համարեց Թևան Պողոսյանի նախաձեռնությունը, որ Արցախի հանրապետության անկախության օրն այցելելու են Երևանում ԼՂ դեսպանատուն:
Աբրահամ Գասպարյանը ՀՀ իշխանություններին հորդորեց անկախության օրվա կապակցությամբ որևէ ուղերձ չանեն, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե հայ ժողովուրդը կիսում է իշխանությունների որդեգրած դիրքորոշումը:
Նա հայտարարեց, որ Սեպտեմբերի 2-ը միջանկյալ լուծում է, իսկ վերջնականը պետք է լինի ՀՀ ԳԽ-ի և ԼՂՀ-ի ԳԽ համատեղ որոշման իրագործման՝ Արցախ-Հայաստան միավորման օրվա տոնակատարությունը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշարված Արցախը լքված է ՀՀ իշխանությունների կողմից. Չալաբյան
- Թևան Պողոսյան. Արցախը մեր բոլորի կարիքն ունի
- Թևան Պողոսյանը կոչով դիմել է Երևանի քաղաքապետի բոլոր 14 թեկնածուներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան