Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձելու. Չալաբյան
«Հայաստանն իր ստեղծման օրվանից եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, մինչև վերջերս, երբ այս իշխանությունները դրա մանդատը չունենալով՝ հրաժարվեցին այդ երաշխավորությունից, Արցախը թողեցին մենակ պաշարման մեջ՝ չունենալով դրա իրավունքը»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նա ընդգծեց՝ մենք իրենց այդ իրավունքը չենք տվել։
«Արցախ մեր ինքնիշխանության, անկախության հռչակագրի, Սահմանադրության հիմքում է։ Բոլորս միասին ստեղծել ենք այս հանրապետությունը, քանի որ հետամուտ ենք եղել մեր համազգային նպատակներին, միասնական հայրենիքի ազատագրությանը»,- ասաց Չալաբյանը։
Քաղաքական գործիչը շեշտեվ՝ ոչ մի հայ ղեկավար իրավունք չունի հանձել Արցախը. «Մենք նրան այդպիսի մանդատ չենք տվել ոչ անցյալում, ոչ հիմա, ոչ ապագայում։ Մեզանից և ոչ մեկը Արցախը հանձնելու իրավունք չունի, ոչ մի պատրվակի տակ։ Ոչ մեկ իրավունք չունի այսօր ասել՝ ես Արցախը հանձնում եմ, որպեսզի Հայաստանը պաշտպանեմ։ Սուտ է դա, չկա նման բան, Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձելու, այս հրապարակը։
Իսկական հայը կռվելու է իր երկրի համար, իսկական հայը խաղաղություն չի մուրում, իսկակական հայը խաղաղությունը պարտադրում է։ Այսօրվա հայրենքը մենք ստացել ենք, որովհետև թշնամուն խաղաղություն ենք պարտադրել»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
- Գայա Արզումանյան. Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է
- Շուշան Պետրոսյան. Պետք է ազատվել ներկայիս հանցագործ և դավաճան իշխանություններից
- Սաղաթելյան. Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին