Մեզ՝ ծնողներիս համար երկու սրբություն կա՝ Արցախ և Եռաբլուր. Արա Ռոստոմյան
«Կյանքը բարձրագույն արժեք չէ, բարձրագույն արժեքը գաղափարն է, որի համար մեր տղաները գնացին ու զոհվեցին, իրենց կյանքը նվիրեցին հանուն Արցախի»,- Ազատության հրապարակում հանրահավաքին ասաց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Նա նշեց, որ բարձրագույն արժեքն ազատությունն է, անկախությունը, հայրենիքը, պետությունը, Արցախը։
«Եթե կորցնենք Արցախը, որոշ ժամաակ հետո Հայաստանը կկորցնենք։ Հայաստանը, Արցախը մի մարմին են, չեն կարող գոյատևել առանց մեկը մյուսին»,- ասաց զոհված զինվորի հայրը։
Նա նշեց, երբ որ իրենց զավակները զոհվեին, իրենք դրանից հետո չեն ապրում, այլ շնչում են. «Եթե Արցախը չլինի, Հայաստանը շատ քիչ կշնչի, հետո Հայաստանն էլ կվերանա։ Ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ Արցախն է եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը»:
Նա հիշեց, որ շատերն էին ասում ՝ մեր երեխաներին չուղարկենք Արցախ ծառայության, Արցախն այլ պետություն է, հանձնենք, խաղաղ ապրենք, ապա հարցադրում արեց. «Հիմա խաղա՞ղ եք ապրում, երբ որ Արցախը վտանգի տակ է»։
«Արցախն ինքն իրենով ապացուցեց, որ մինչև հիմա ինքն է եղել Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Շատերը մեզ ասում են՝ վրեժը լավ բան չի, վրեժով մի լցվեք։ Եթե մենք վրեժով չլցվենք, պայքար չի լինի։ Բոլորս վրեժով լցվենք, որ կարողանանք պայքարել։
Ծնողներիս համար երկու սրբություն կա՝ Արցախ և Եռաբլուր, բոլորս գիտակցենք, որ Արցախը, նաև Եռաբլուրը սրբություն են։ Մենք ունենք մեկ կարգախոս՝ մի վրեժ ու մի հայրենիք։ Լցվեք վրեժով, դուրս գանք պայքարի ու փրկենք մեր որդիների արյունով պահած Արցախն ու Հայաստանը»,- ասաց Ա. Ռոստոմյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական խայտառակ պարտությունը վերագրեցին մեր հաղթական զինվորին. Խաչիկ Մանուկյան
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
- Գայա Արզումանյան. Լաչինի ճանապարհը եղել է արցախցիներինը ու լինելու է
- Շուշան Պետրոսյան. Պետք է ազատվել ներկայիս հանցագործ և դավաճան իշխանություններից
- Շարմազանով. Փաշինյանին ասում եմ՝ ինքը հեռացվելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են
- Սաղաթելյան. Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին