Վանեցյան. Միասնություն ու անկոտրում կամք դրսևորելու դեպքում հայ ժողովուրդն այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ.
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Արցախի օրվա կապակցությամբ և այս ծանր օրերին իմ աջակցությունն եմ հայտնում Արցախի Հանրապետությունում ապրող մեր քույրերին ու եղբայրներին։
Հանուն ազատության, հանուն սեփական տանը անվտանգ և արժանապատվորեն ապրելու իրավունքի արցախահայության պայքարը հայ ժողովրդի պատմության փառավոր էջերից է, և անգամ այսօր, երբ Հայաստանի իշխանությունների ազգադավ գործունեությունն արցախահայությանը կանգնեցրել է ծանրագույն մարտահրավերների առաջ, Արցախի ազատության ու անկախության խնդիրը ոչ միայն չի կորցրել իր գոյաբանական նշանակությունը, այլև նոր հիմնավորում, վստահ եմ՝ նաև նոր լիցք է ստացել։
Պատմական շրջանները համեմատելն անշնորհակալ գործ է, բայց փաստերը վկայում են, որ 1990-ականների սկզբին, երբ արցախահայությունը որոշեց հռչակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իրավիճակը պակաս օրհասական չէր, քան այսօր է։ Բայց միասնությունն ու անկոտրում կամքը մեզ առաջնորդեցին դեպի հաղթանակ։ Համոզված եմ, որ այդ որակները դրսևորելու դեպքում հայ ժողովուրդը թվացյալ անելանելիության այս իրավիճակից կարող է դուրս գալ հաղթանակած՝ մեկընդմիշտ ու վերջնական։
Շնորհավոր Արցախի օրը»։
Հարակից հրապարակումներ`
- Մեզ պետք է, որ ՀՀ իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն. Վարդանյան
- Արցախի ԱԺ նախագահ. Բոլորիս պարտքն է՝ անարդյունք չթողնել մեր հայրերի, քույրերի, եղբայրների և զավակների թափած արյունն ու քրտինքը
- Մեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը. Փաշինյան
- Այսօր Ազատության հրապարակում ի պաշտպանություն պաշարված Արցախի կկայանա հանրահավաք
- Սերժ Սարգսյան. Ելքը իրավիճակից, ինչպես բազմիցս եմ նշել, առաջին հերթին ապազգային իշխանություններին հեռացնելն է
- Պաշարված Արցախում տոն է՝ Անկախության տոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան