Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
«Կարծում եմ, որ մեր հայրենակիցների զգալի մասն էլ են նույն կարծիքի, որ կորցնելով Արցախը՝ մենք կորցնելու ենք Հայաստանը: Երբ մենք այդ մասին խոսում էինք 2-3 տարի առաջ, շատ մարդիկ ասում էին՝ Արցախը տանք՝ հանգիստ ապրենք»,-Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝փաստելով սահմանին արձանագրվող դեպքերի հաճախակիությունը:
Նա հայտնեց, որ հրավիրված հանրահավաքը նոր պայքարի սկիզբ չէ, այլ շարունակությունն է արդեն սկսվածի:
Հայտնելով, որ ընդդիմությունը երբեք չի խուսափել ընդունել իր սխալները՝ Վանեցյանը հորդորեց միշտ չխոսել սխալների մասին:
«Սա պայքար է այս իշխանությունների դեմ, որոնք առանց որևէ կարմիր գծերի, պայքարում են իրենց իշխանությունը պահելու համար: Եթե իրենք լինեին նորմալ մարդ, մի քիչ ամոթ ունենային, նամուս ունենային այսօր կհրաժարվեին իշխանությունից և կթողնեին, որպեսզի մարդիկ, որոնք ունակ են երկիրը կանգնեցնել ոտքի և դժվար իրավիճակից հանել այն, անեյին այդ ամենը»,-ասաց վանեցյանը և հավելեց.«Իրենց տեղը եթե նորմալ մարդիկ լինեին՝ ոչ թե հրաժարական կտային, այլ կգնային կկորեին, ինքնասպանություն կգործեին, ինչ որ մի բան կանեին»:
Նա հայտարարեց, որ հանարվոր է կանգնեցնել գահավիժումը պարտություններըի անիվը և միասնկան համախմբված ուժերով ողջ ժողոբվրդով դուրս գալ այս իրավիճակից:
Պատասխանելով ընդդիմության պայքարի արդյունաների մասին հարցին՝ վանեցյանն ասաց. «Եթե մենք չլինեինք հետևողական, մեր ժողվորդի հետ չխոսեինք, բարձարաձայնեինք, դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն»:
Հարակից հրապարակումներ`
- Մասնակցելու եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնք կազմակերպել են ոչ իշխող ուժի արբանյակ կուսակցությունները. Արսեն Ջուլֆալակյան
- Այն լղոզված, կեղտոտ վիճակը, որ կար Արցախում, հիմա փոխվում է, նույն փոփոխությունները պետք է լինեն նաև Հայաստանում. Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին