Մասնակցելու եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնք կազմակերպել են ոչ իշխող ուժի արբանյակ կուսակցությունները. Արսեն Ջուլֆալակյան
«Ցավոք միայն քաղաքական գործիչները չեն, ինչպես տեսնում ենք՝ հանրության շրջանում ևս դեռ կա կասկած թե իշխանություններն ապիկա՞ր են, թե՞, օրինակ, ես այն անվանում եմ պետական դավաճանություն»,- Արցախի Հանրապետության ներկայացուցչության դիմաց հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյան և հավելեց, որ կգա ժամանակը և դավաճանությունը շատ հեեշտ կլինի ապացուցել, քանի որ խաղն արդեն բաց է գնում և ապացույցները շատ են:
Նա հայտնեց, որ իշխանությունների կողքին գտնվող քաղաքական գործիչներըի մի մասը անձնական շահ ունի, մյուս մասը չունի այլ արժանիք, մյուսներն էլ իրոք հավատում են, կամ տարբեր կապերով կապված են:
«Բայց նժարի վրա է դրված ՀՀ պատեկանությունը, Արցախի Հանրապետության անվտանգությունը և առհասարակ լինելիությունը, ինչը կարող է դրանից ավելի թանկ լինի, դրանից բարձր ինչպիսի անձնական շահ ակրող ես ունենալ»,-հարց հնչեցրեց Ջուլֆալակյանը:
ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով՝ այսօրվա իշխանավորներին մեծ վերապահումով պետք է պետական այրեր կոչել, նրանք պատեհապաշտներ են, որոնք բախտի բերումով են հայտնվել իշխանության:
Ըստ նրա՝ մեդիան, մանիպուլյացիաներն են լավ աշխատում, հասարկության գրագիտությունն է ցածր, ինչից օգտվում են իշխանավորները, իսկ պատերազմից հետո գործընթացները գնում են ի վնաս մեզ, բայց շատերը չեն տեսնում այն:
Պատասխանելով այսօր կայանալիք հանրահավաքին ներկա գտնվելու մասին հարցին՝ Ջուլֆալակյանն ասաց. «Մասնակցելու եմ բոլոր այն հանրահավաքներին, որոնք կազմակերպված են ոչ իշխող ուժի արբանյակ կուսակցությունների կողմից…Այսօրվա ցույցը կազմակերպված է իրական ընդդիմության կողմից»:
Հարակից հրապարակումներ`
- Այն լղոզված, կեղտոտ վիճակը, որ կար Արցախում, հիմա փոխվում է, նույն փոփոխությունները պետք է լինեն նաև Հայաստանում. Հովհաննիսյան
- Մեր շուրջը դեռևս մութ ամպեր կան և շրջափակման օղակը գնալով ավելի է սեղմվում. Արցախի թեմի առաջնորդ
- Արցախի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուրում
- Խնդրում եմ ձեզ չհավատաք այն չարագուշակ տեսակետին, թե հայությունը ձեզ մենակ է թողել. Ծառուկյանը՝ արցախահայությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան