Պաշարված Արցախում տոն է՝ Անկախության տոն
Այսօր Արցախի Անկախության օրն է։ Արցախի Հանրապետությունը 32 տարեկան է։
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99,89 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության: Դրան հետևած ընտրություններում ընտրվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարան, որն էլ կազմեց առաջին կառավարությունը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը:
Սակայն այսօր Արցախի Հանրապետությունը պաշարված է թշնամի Ադրբեջանի կողմից։ Ութ ամսից ավելի է Ադրբեջանը ապօրինի արգելափակել է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ կյանքի ճանապարհ Լաչինի միջանցքը։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը արգելափակել է բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների։ Սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը: Տասնօրյա արգելափակումից հետո՝ հունիսի 25-ից վերսկսվել է ԿԽՄԿ-ի գործունեությունը Լաչինի միջանցքով, սակայն խաղաղապահներին դեռևս արգելված է մատակարարել սնունդ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Ադրբեջանը հուլիսի 11-ից արգելափակել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեպի Արցախ դեղորայքի ներկրումները և բուժառուների փոխադրումները։
Արցախում խանութները դատարկ է, սահմանափակ քանակի հաց ձեռք բերեու համար արցախցիները ժամերով հերթեր են կանգնում, երբեմն առանց հաց վերադառնում տուն։ Արցախում արդեն արձանագրվել է սովամահության դեպք։ Արցախում այս պահին մահացած անձանցից յուրաքանչյուր երրորդի մոտ փորձագետներն արձանագրում են թերսնում, օրգանիզմի հյուծվածություն։ Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման դեպքեր։ Արցախցի կինը հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային՝ ժամանակին հիվանդանոց չհասնելու պատճառով։
Ադրբեջանական ահաբեկչական հանցագործությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և շատ այլ կենսական նշանակության ապրանքների խիստ սղություն: Նրանք առերեսվում են նաև ծանր խնդիրների ջեռուցման, կրթության, առողջապահության և կյանքի այլ հիմնական ոլորտների հետ կապված, որոնք հանգեցրել են հումանիտար լուրջ ճգնաժամի և մարդու հիմնարար իրավունքների խախտումների։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 1-ին ընդառաջ. Դատարկ գրախանութներ՝ պաշարված Արցախում
- Ադրբեջանական «հումանիտար» բեռի ճանապարհը փակ է
- «Սոված կմնանք, բայց ադրբեջանցիների կողմից հումանիտար բեռի անվան տակ Արցախ ոչինչ չի մտնի»
- Լեռնային Ղարաբաղ. «Մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» BBC-ի անդրադարձը
- Բաքվից Ստեփանակերտ հումանիտար բեռ ուղարկելու հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել. Ավանեսյան
- Ադրբեջանն Արցախ «հումանիտար բեռ է ուղարկել»
- Սիսիանում մարդիկ ցնծության մեջ են, Արցախում նույն ժամին մարդիկ հացի հերթերի մեջ են. Բագրատ Սրբազան
- ՄԻՊ արտահերթ զեկույցը՝ Արցախում հաց մատակարարելու հետ կապված խնդիրների, թերսնման և սովի սպառնալիքների վերաբերյալ
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Արցախում հղիներին կտրամադրվի սննդամթերքի և հիգիենայի պարագաների տեսքով աջակցություն
- Արցախի դատարկ խանութներն ու դեղատները
- Բագրատ Սրբազան. Արցախի հարցը հումանիտար աղետի մասին չէ, այլ արդարության, մեր գոյության իրավունքի
- ԿԽՄԿ-ն կոչ է անում որոշում կայացնողներին հնարավոր դարձնել հումանիտար մատակարարումների վերսկսումը Արցախ
- Ինչու՞ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը․ Վահե Հովհաննիսյան
- Միջազգային բարձր ատյանում ճշմարտությունը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ բարձրաձայնված է. Փաշինյան
- Արցախի ԱՆ-ն չի հաստատում հղիի մահվան մասին լուրը
- ՄԻՊ. Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը օր օրի ավելի է խորանում
- Կատակում էի, որ աղջկաս անունը «Բլոկադիա» եմ դնելու․ պատմում են պաշարված Արցախի հանրային ռադիոյի 6 հղիները
- Արթուր Աբրահամ. 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է
- Ստեփանակերտում հղիների համար անվճար էլեկտրամոբիլ կգործի
- Մինչև վառելիքի խնդիրը լուծեցին, հասանք Ստեփանակերտ, արդեն շատ ուշ էր. 23-ամյա Անին հղիության 6-րդ ամսում կորցրել է երեխային
- Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման դեպքեր
- Հղի կանայք չեն կարող հասնել Ստեփանակերտ, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար
- Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել
- Մարտակերտում խանութները դատարկվում են, հարևան գյուղերից միրգ ու բանջերեղեն չեն կարողանում բերել շրջկենտրոն
- Հացի հերթեր՝ ոչ միայն Ստեփանակերտում
- Ստեփանակերտի կենտրոնական շուկան գրեթե ամբողջությամբ դատարկ է
- Արցախում կաթնամթերքի ու հացի համար հերթեր են
- Արցախի ամենամեծ սուպերմարկետը՝ դատարկ
- «Ստանում ենք միայն հաց ու կաթնամթերք, այն էլ շատ քիչ». Արցախի դատարկ խանութները
- Մագազինները` լոխ դափ դատարկ․ Արցախ 20 օր ոչ մի մթերք չի ներմուծվում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան