Այսօր մեզ կարկատանների վերածեցին, ինչն անընկալելի ու անընդունելի է. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախի անկախության երկու շերտերն են՝ հոգևոր և նյութական. նյութականն այն է, որ ֆիզիկական նվիրումով, պատերազմով ու հաղթանակով հասանք անկախության, հոգևորն այն է, որ մենք չհասկացանք, որ հաղթանակն ու անկախությունը մի մեծ գանձ են, մեր սրտերը պետք է մշտապես այդ գանձի հետ լինեն, պահենք ու պահպանենք միասնականությամբ, ոչ թե եսակենտրոն լինել»,- Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ չենք պահպանել այդ գանձը, դրա համար էլ այսօր չարը որոշել է, որ արցախահայության անկախություն պետք չէ ընդհանրապես։
«Այսօր մեզ կարկատանների վերածեցին՝ արցահայատություն, հայաստանահայություն, սփյուռքահայություն, սա բացառապես անընկալելի ու անընդունելի է, չարի գործոններն են։
Այո, ժամանակը կարող է քիչ լինել, չկարողանանք այն ամենը, ինչ մտածել ենք գործի դնել, բայց եթե համախմբենք, Աստված թույլ կտա այդ ժամանակը գործի մեզ համար»,- ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան