Դանիան ծրագրում է 2024 թվականին Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային օգնությունը հասցնել 217 միլիոն դոլարի
Դանիան 2024 թվականին կավելացնի Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի զարգացման համար հատկացվող օգնության չափը։ Այս մասին ասվում է Դանիայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նախարարության տվյալներով՝ հաջորդ տարի 1,5 միլիարդ կրոն (ավելի քան 217 միլիոն դոլար) կհատկացվի «Ուկրաինայում քաղաքացիական նախաձեռնությունների զարգացմանը» և Վրաստանում ու Մոլդովայում «ժողովրդավարացման գործընթացներին աջակցելու համար»։ Այս տարի Դանիայի կառավարության ծախսերի այս հոդվածը կազմում է 1,2 մլրդ կրոն (մոտ 173,6 մլն դոլար)։
ԱԳՆ-ի տվյալներով՝ նախատեսվում է օգնություն հատկացնել Ուկրաինային «երկրի արագ վերականգնման» համար, այդ թվում՝ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտները։
ՏԱՍՍ-ը հիշեցնում է, որ Դանիայի կառավարությունը ստանձնել է Նիկոլաև քաղաքի հովանավորությունը՝ օգնելով վերականգնել և վերանորոգել բնակելի շենքերը, դպրոցները, բժշկական հաստատությունները, ջրամատակարարման և ջերմամատակարարման օբյեկտները։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինը չի գաղտնզերծում Վրաստանի նախագահի՝ Գերմանիա մեկնելու հանգամանքները
- Վրաստանի իշխող կուսակցությունը պատրաստվում է իմփիչմենթի ենթարկել նախագահին
- Այսօր Վրաստանում նշում են Սահմանադրության օրը
- Վրաստանի բնակիչները կարող են իրենք իրենց կենսաթոշակային ակտիվները ներդնել մինչև սեպտեմբերի 6-ը
- Վրաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին