«Ժողովուրդ». Հայկ Մարությանը անգամ նախընտրական ծրագիր չունի
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը թեև հայտ է ներկայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, բայց նա անգամ նախընտրական ծրագիր չունի:
Մարությանն իր սոցիալական էջերում պարբերաբար 2018թ.-ի ավագանու ընտրությունների իր նախընտական հոլովակներով է կիսվում, թե որքան ավտոբուսներ է քաղաքապետարանն այն ժամանակ ձեռք բերել, կամ քանի ապօրինի շինություն է քանդել, այլ կերպ ասած, միայն նախընտրական հին ծրագրով է «հպարտանում», բայց «սևեր-սպիտակներ» տխրահռչակ թեզի հեղինակ նախկին քաղաքապետն առաջիկա ընտրություններին մասնակցելու համար նոր ծրագիր չի ներկայացրել երևանցիներին:
Մենք դեռ քարոզարշավի սկզբից արձանագրել էինք, որ ն բավականին փակ է, քարոզարշավի դուրս չէր գալիս, չէր շփվում երևանցիների հետ, իսկ լրատվամիջոցներից, առհասարակ, խուսափում էր. միայն քարոզարշավի երրորդ օրը նա դժգոհություններից հետո որոշեց «արթնանալ» ու քարոզարշավ անել:
Նախկին քաղաքապետը, սակայն, նախընտրական ծրագիր մինչ օրս չունի. հավանաբար, նա կա՛մ ժամանակ չի ունեցել նոր ծրագիր կազմելու, կա՛մ էլ պարզապես այնքան անլուրջ է մոտեցել ընտրական պայքարին, որ հարկ չի համարել անգամ նախընտրական ծրագիր ներկայացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։