Հայաստանի իշխանությունների հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը պատրաստ է շարունակել պայքարը. Սաղաթելյան
«Այս հանրահավաքը սովորական և հերթական հանրահավաք չէ, այն ունի առաքելություն»,- Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացոցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այսօր հայ ժողովուրդի՝ Երևանում և աշխարհիի տարբեր կողմերում համազգային ձայնը շատ կարևոր է իրենց հետագա քայլերի ու գործողությունների համար։
«Այսօր համասփյուռ հայ ժողովուրդը միջազգային հանրությանը, մեր բարեկամ, դաշնակից երկրներին ու մեր թշնամիներին շատ հստակ և ուղիղ ասում է՝ Հայաստանի իշխանությունների մեջտեղ բերած հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ։ Հայ ժողովուրդը մերժում է այդ օրակարգը և պատրաստ է շարունակել պայքարը իր հայրենիքի համար», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա ընգծեց՝ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը. «Հետևաբար, սա միայն արցախցու պայքարը չէ, հայ ժողովրդի պայքարն է և այս հրապարակից մեր ամբողջական ու հավաքական զորակցությունը, աջակցություն ենք հայտնում արցախցուն ու արցախցու պայքարին»։
Ի. Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովուրդը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում։
«Այն իրավիճակը, որի մեջ որ մենք հայտնվել ենք, դրա մասին շատ ենք խոսել ենք։ Այս ամեն ինչը կանխատեսել ենք։ 3-4 տարի միասին պայքարել ենք, որ այս օրվա չհասնենք։ Ցավոք, մեր քաղաքացիներից շատերը մեզ չհավատացին, որոշները չվստահեցին, չհասկացան այս աղետի մասշտաբները, չգիտակցեցին, որ այս աղետը մտնելու է յուրաքանչյուր հայի օջախ։ Մենք էլ ունեցանք մեր սխաներն ու բաղցթողումները։ Այսօր ընդամենը մի բան կարող եմ ասել՝ մենք մեր նպատակի մեջ միշտ եղել ենք ազնիվ, միշտ պայքարել ենք հայրենքի համար, պայքարել ենք ոչ թե մեզանից մեկը իշխանություն դառնա, այլ պայքարել ենք, որ առհասարակ Հայաստանն իշխանություն ունենա։
Հետևաբար, մենք ազնիվ ենք մեր պայքարի մեջ, եթե չի ստացվել ինչ-որ բան մինչև հիմա, կարողության հարց է եղել։ Այո, Հայաստանում պետք է ձևավորվի ազգային իշխանություն և այդ իշխանությունը ձևավորելու ուժի աղբյուրը հայ ժողովուրդ է։ Մեզ անհրաժեշտ է մեր ժողովրդի անվերապահ աջակցությունը Հայաստանում ազգային իշխանություն ձևավորելու համար, պետք է Երևանի փողոցներում ու հրապարակներում ժողովրդի անհաղթահարելի ուժը։ Հետևաբար, մեր բոլոր քայլերը և գործողությունները ուղղված են լինելու դրան։
Սա մեկ անձի որոշելիք չէ, սա արժանապատվության, մինչև վերջ գնալու, լինել-չլինելու պայքար է։
Մեր հաջորդ հադիպումը շատ չի ուշանալու, Արցախը երբեք Ադրբեջանի կազում չի լինելու, հետևաբար, ամենակարևորը՝ չհիասթափվել, չհուսահատվել, չլռել և գնալ մինչև վերջ։ Մեր պայքարը հասնելու է այդ հաղթանակին։
Միություն, պայքար հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- «Բաբոն տեր ա» նախաձեռնության հիշեցումը՝ Փաշինյանին. Մանդատ չունես, որ հայրենիք հանձնես
- Մեզ՝ ծնողներիս համար երկու սրբություն կա՝ Արցախ և Եռաբլուր. Արա Ռոստոմյան
- «Ուրախացա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին
- Քաղաքական խայտառակ պարտությունը վերագրեցին մեր հաղթական զինվորին. Խաչիկ Մանուկյան
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
- Շարմազանով. Փաշինյանին ասում եմ՝ ինքը հեռացվելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են
- Սաղաթելյան. Բերձորի ճանապարհը բացելու բանալիներից մեկը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ձեռքում
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Սերժ Սարգսյան. Բեկում լինելու է, ամեն ինչ հնարավոր է վերականգնել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին