Լեհական ուղղաթիռի կողմից Բելառուսի սահմանը խախտելու մասին տեղեկությունը Լեհաստանում սուտ են անվանել
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչ Յացեկ Գորիշևսկին հերքել է Բելառուսի հայտարարությունը լեհական ռազմական ուղղաթիռի կողմից բելառուսական սահմանը խախտելու մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ AFP-ին հղումով։
«Խոսքը Բելառուսի կողմից ստի և սադրանքների մասին է։ Նման խախտում չի եղել»,-գործակալությանը ասել է Գորիշևսկին։
Սեպտեմբերի 1-ի կեսօրին Բելառուսի սահմանային կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել է, որ բելառուս սահմանապահներն արձանագրել են Լեհաստանի կողմից երկրի օդային տարածքի խախտում։ Սահմանային կոմիտեի տվյալներով՝ խախտումը նկատել են Գրոդնոյի շրջանի Բերեստովիցկի շրջանում։ Լեհական Մի-24 ռազմական ուղղաթիռը պետական սահմանը հատել է ծայրահեղ ցածր բարձրության վրա, մինչև 1200 մետր խորություն մտել երկիր, ապա հետ վերադարձել։
Ավելի ուշ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Հանրապետությունում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վոյցեխ Ֆիլիմոնովիչին, որից պարզաբանումներ են պահանջել լեհական ուղղաթիռի կողմից Բելառուսի սահմանը խախտելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Լեհաստանում ՀԱՊԿ զորավարժություններն անվանել են «հոգեբանական պատերազմի տարր»
- Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները․ Հայաստանը չի մասնակցում
- Լեհաստանը և Բալթյան երկրները նախատեսում են փակել Բելառուսի հետ սահմանը
- Լեհաստանի նախագահն անսպասելի հայտարարություն է արել Ուկրաինայի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին