Լեհաստանում ավելացել է «լեգիոներական հիվանդությամբ» վարակվածների թիվը, մահացել է 18 մարդ
Լեգիոնելոզի բռնկում, որը հայտնի է նաև որպես «լեգիոներների հիվանդություն», գրանցվել է մի քանի շաբաթ առաջ Լեհաստանի Ռժեշովում, Պոդկարպակիե վոյևոդություն, Ուկրաինայի հետ սահմանի մոտ: Ավելի ուշ հիվանդությունը տարածվեց Լեհաստանի այլ շրջաններում։
«Լեգիոնելայով վարակվածների թիվն աճել է՝ հասնելով 158-ի»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Ժեշովի շրջանի սանիտարահամաճարակային կայանի ղեկավար Յարոմիր Սլոնչկան։
Նրա խոսքով, հիվանդների մեծ մասը գտնվում է Ժեշովում՝ 106, իսկ Ռժեշովի շրջանում՝ 36-ն են։
Ընդհանուր առմամբ լեգիոնելոզից մահացել է 18 մարդ։ Նրանց թվում են 55-98 տարեկան ինը կին և ինը տղամարդ։
Ըստ սանիտարական տեսչության՝ վարակի աղբյուրը եղել է ջրամատակարարումը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին