Վերջին 30 տարվա ընթացքում Արցախը քաղաքական սուբյեկտ լինելու հնարավորություն է ստացել.Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա, ուղղակի չկա: Կա պարտադրանք՝ ուղղված Հայաստանին և Արցախին և այդ պարտադրնքին չդիմակայող, կամ այն կատարող դավաճան իշխնություն Հայաստնում, մի քանի օր առաջ այն կար նաև Արցախում»,-Արցախի Հանրապետության ներկայացուցչության դիմաց ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա հայտնեց, որ Արցախում սկսել է իրավիճկ փոխվել, դավաճն իշխանությունն սկսել է կզմաքանդվել:
«Դավաճան իշխանության կազմաքանդման գործընթացը սկսել է հենց Արցախից, ինչը շատ խորհրդանշական է և ուրախ եմ, որ այս օրը՝ Սեպտեմբերի 2-ին, այն կարող ենք հստակ արձանագրել»,-նշեց Մելիք-Շահնազարյանը:
Նա հայտնեց, որ բանակցային գործընթացի վերականգման մասին կարող են խոսել այն ժամանակ երբ Հայաստանում ձևավորվի ազգային իշխանություն՝ հստակեցնելով, որ վերջինս չպետք է շանտաժի ենթարկվի և հավատա Արևմուտքի խոստումներին և չի սպասարկի Ալիևի ու Էրդողանի շահերը:
Քաղաքագետը հայտնեց, որ Արցախից այսօր պետք է սպասել Արցախի շահի սպասարկում, և ընդգծեց որ Արայիկ Հարությունյանը որևէ կերպ չեր հակադրվում Հայաստանից Արցախի շահերի դավաճենելու դեպքերին:
«Նա կամ լուռ անցկացնում էր, կամ եթե կար դժգոհություն, ապա այն շատ քողարկված էր, շատ հաճախ նաև, ըստ էության, սպասարկում էր նաև այդ օրակարգը»,-հայտնեց Մելիք -Շահնազարյանը և որպես օրինակ բերեց փաստը, երբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Հարությունյանը հայտարարեց, թե կամ պետք է գնան ադրբեջանի հետ բանակցեն, կամ դուրս գան Արցախից:
Քղաքագետը հայտնեց, որ նոր իշխանությունները երկու այդ տարբերակից էլ հրաժարվելու է, որի ակնարկներն արդեն կան և բերեց ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությունը, որ Ակնայի ճանապարհը պետք է փակ մնա, շարունակելու են պայքարել իրենց ինքնիշխանության համար և Արցախի անվտանգության երաշխավորը Պաշտպանության բանակն է:
«Լիահույս եմ, որ Սամվել Շահրամանյանի՝ նախագահ ընտրվելու դեպքում այս գիծն էլ ավելի կամրապնդվի, Արցախը կսկսի խոսել իր անունից և իր շահերի տեսնկյունից, կհակադրվի նախորդ իշխանությունների դավաճանական այդ մոտեցումներին և դրանով կբարձրացնի արցախի սուբյեկտայնությոնը»,-ասաց քաղաքագետը և ընդգծեց, որ առաջին անգամ վերջին 30 տարվա ընթացքում Արցախը քաղաքական սուբյեկտ լինելու հնարավորություն է ստացել, որը պայմանավորված է այս դժվար պահով:
Նա հայտարարեց, որ Արցախն ինչքան դիմանում է, այնքան մեծանում է նրա դերը որպես տարածաշրջանային գործոն, վտանգ է ներկայացնում Ալիևյան վարչակազմի համար, քանի որ նրանք չեն կարող ամբողջ աշխարհի աչքի առաջ ցեղասպանության ենթարկել 120 հազար հայությանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանն ուզում է հասնել առանց պատերազմի, Նախիջևանի օրինակով Արցախի հայաթափման.Սեյրան Բաղդասարյան
- Արցախցիներն ամենօրյա իրենց կյանքով համառության դաս են տալիս աշխարհին. Ցուցահանդես՝ նվիրված Արցախի անկախության 32- ամյակին
- Արցախի ՆԳ նախարար. Այսօր էլ անվերջանալի թվացող այս դժվարին ժամանակահատվածը՝ խոսուն վկան է մեր անբեկանելի երազանքի
- Արցախի ներկա և նախկին պաշտոնյաները մասնակցել են Անկախության տոնի առթիվ կատարված Հանրապետական մաղթանքին
- Արցախի պաշտպանությունն ինքնաշխատ ձևով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում. Տիգրան Աբրահամյան
- Կարևոր է՝ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների վերաբերյալ. Արթուր Վանեցյան
- Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին՝ նացիստական ռեժիմի իշխանության ներքո. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան