«Հրապարակ». «Սպայկա» ընկերությունը մեծ վնասներ է կրում այդ փիառ-ակցիայի արդյունքում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդեն մեկ ամիս և մեկ շաբաթ է` «Սպայկա» ընկերության 20 բեռնատարները կանգնած են Կոռնիձորում՝ բեռնված Հայաստանից Արցախ ուղարկվող մոտ 400 տոննա բեռով։ Ճիշտ է` հայտարարվեց, որ փչացող ապրանքներ չկան այնտեղ, սակայն ընկերությունը, ըստ էության, մեծ վնասներ է կրում այդ փիառ-ակցիայի արդյունքում: Ու դեռ հայտնի էլ չէ, թե որքան կմնան այնտեղ։
Ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Մհեր Ղազարյանը երեկ մեզ հայտնեց, որ մեքենաները պետությանը տրամադրվել են բացառապես անվճար հիմունքներով, և իրենց ընկերությունն է հոգում այդ բեռնատարների վարորդների պարապուրդի և մյուս ծախսերը: «Որքան անհրաժեշտ է, այնքան էլ կմնան»,- ասաց Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե մինչև երբ են պատրաստվում մնալ Կոռնիձորում։ Հետաքրքրվեցինք՝ Հայաստանում իրենց բեռնատարների ծառայության արժեքը որքա՞ն է, Ղազարյանն ասաց, որ Հայաստանում իրենք ծառայություն չեն իրականացնում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։