Չենք կարող հրաժարվել պայքարից, որովհետև Եռաբլուրում մի բանակ ունենք. Շուշեցի Նարե Սիմոնյան
«2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերն իմ համար ամենածանր գիշերն էր՝ ոչ միայն նրա համար, որ դավաճանաբար հանձնվեց իմ պաշտելի Շուշին, կնքվեց խայտառակ պայմանագիր,այլև նրա համար, որ կար հստակ գիտակցում, որ այս ամենով ոչ թե ավարտվում է պատերազմը, այլ բացվում է պատերազմի ավելի ողբերգական, ավելի ծանր նոր էջ»,-Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքում ունեցած ելույթում ասաց շուշեցի Նարե Սիմոնյանը:
Նա հռետորական հարց հնչեցրեց, թե այդ օրվանից հետո որքան հայրենիք և հայորդիներ կորցրեցինք, որքան նոր գերիներ ունեցանք:
Նարեն հորդորեց թերթել Հայոց պատմության էջերը, որոնք փաստում են, որ ամենծանր պայքարն ավելի նախընտրելի է քան հուսահատ հանձնվելը:
«Երբ հանձնվել ենք, բարձրացրել ենք ձեռքերը և չենք շարունակել պայքարը, ավելի մեծ ողբերգություն ենք ստացել»,-ասաց Նարեն և շարունակեց. «Երբեմն առավոտյան, երբ բացում եմ աչքերս, ուզում եմ իմ երկուամյա աղջկա նման ոտքերս գետնին խփել լացել ու ասել՝ մայրիկիս եմ ուզում, բայց չեմ կարող հանձնվել, որովհետև գիտեմ, որ մայրս այնտեղ պայքարում է նաև իմ և իմ երեխաների Արցախ վերադառնալու համար, բոլորիս վերադառնալու համար: Պայքարում է, որ իմ և ձեր երեխաներն այստեղ անվտանգ լինեն»:
Նրա խոսքով՝ Արցախում գտնվող իր քրոջ հետ երբեք հանձնվելուց չեն խոսում. «Որովհետև ո՛չ նա, ո՛չ ես չենք ուզում լինել այն սերունդը, որ կմսխի, կփոշիացնի տասնյակ սերունդների կերտած հայրենիքը, հաղթանակը: Ես չգիտեմ, թե երբևէ կտեսնեմ հայրիկիս, թե ոչ, բայց ես չեմ կարող հանձնվել, որովհետև տասնյակ հազարավոր երեխաներ, իմ սերնդակիցներից մինչև նորածին, այլևս երբեք չեն տեսնի իրենց հայրերին, որովհետև նարնց հայրերը գնացել են, որ մենք հայրենիք պահենք, որ արժանապատիվ ապրենք»:
Նա ասաց, որ երզում է նոր Հայաստանի մասին. «Ես հավակնում եմ ունենալ ուժեղ ինքնիշխան իր հերոսների գործը շարունակող հայրենիք՝ ազատագրված Հայաստանի մասին եմ երազում, որտեղ ազատագրված ենք պառակտումից, ստից ու խաբեությունից, պարտվողական քարոզից, սեփական բանակը քանդող և սեփական ժողվորդին պատերազմով վախեցնող իշխանություններից իմ ազատագրած Հայաստանում բոլորը հասկանում են, որ Արցախը հայոց պետականության անկախության և ինքնիշխանության հիմնասյունն է: Իմ երազած Հայաստանում ոչ թե պատերազմով են վախեցնում, այլ խաղաղություն պարտադրում է կայացած բանակը:
Չենք կարող հրաժարվել պայքարից, որովհետև Եռաբլուրում մի բանակ ունենք, որովհետև նրանց ու մեր երեխաների առաջ պատասխանատվություն ունենք՝ ուժեղ ինքնիշխան հայրենիք ունենալու պատասխանատվություն»:
Շուշեցի Նարե Սիմոնյանը Արցախին կոչ արեց պինդ մնալ, չհանձնվել:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ՝ ծնողներիս համար երկու սրբություն կա՝ Արցախ և Եռաբլուր. Արա Ռոստոմյան
- Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձելու. Չալաբյան
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
- Շուշան Պետրոսյան. Պետք է ազատվել ներկայիս հանցագործ և դավաճան իշխանություններից
- Շարմազանով. Փաշինյանին ասում եմ՝ ինքը հեռացվելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
- Փաշինյանի և Ալիևի հայտարարությունների մեջ որևէ տարբերություն չկա․ Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան