Արցախի պաշտպանությունն ինքնաշխատ ձևով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում. Տիգրան Աբրահամյան
«Սեպտեմբերի 2-ը մեր բոլորի, մեր ժողովրդի հաղթանակի սիմվոլիկ օրերից մեկն է, պայքարի մեկնարկը, ցավոք այս խորհրդանշական օրը մենք դիմավորում ենք Արցախի համար դաժան ժամանակներում»,-Արցախի ներկայացուցչության դիմաց ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նկատելով, որ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության տարածքը համարվում է Արցախինը՝ նա ցավ հայտնեց, որ տոնական օրը կարողանում են մուտք գործել միայն Արցախի այդ տարածքը:
«Մենք խոսում ենք Արցախի մասին, բայց նրա պաշտպանությունը ինքնաշխատ կերպով նաև Հայաստանի պաշտպանությանն է բերում»,-ասաց Աբրահամյանը՝ նկատելով, որ բոլորը պետք է սատար կանգնեն Արցախին:
Անդրադառնալով Արային Հարությունյանի հրաժարականին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց, որ դեռ պետք է հասկանալ, թե այդ փոփոխությամբ ինչպես են հասնելու արդյունավետ կառավարման, որովհետև Արցախի ռեսուրսները և հնարավորությունները շրջափակման պայմաններում խիստ սահմանափակ են:
«Շատ կարևոր է, որ այսօր Արցախում լինի առաջնորդող մարդ, որն ունի սկզբունքներ և առաջին հերթին պայքարում է իր մեջ չպարտվելու համար, հավատում է վաղվա օրվան,- ասաց ԱԺ պատգամավորը և ընդգծեց պետական կառավարման փորձառության առաջնայնությունը:
Նա հույս հայտնեց, որ Արցախում իշխանափոխության մեկ շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի խուսափել ներքին և արտաքին անվտանգային ցնցումներից՝ թույլ չտալով ադրբեջանական շահերը ներկայացնող ուժերին այդ գործընթացի մասը լինել:
Անդրադառնալով Սոթքի դեպքերին՝ Աբրահամյանը ցավով արձանագրեց, որ բոլոր բարձունքներն այդ ուղղությամբ ադրբեջանական վերահսկողության տակ են և նրանք ոչ թե նոր բարձունքներ են ուզել գրավել, այլ վնաս և կորուստ պատճառել:
«Սահմանի առաջնագծի գրեթե բոլոր հատվածներում պոտենցիալ ռիսկերը պահպանովուն են, քանի որ Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրը մուգ գույներով կարելի է նկարագրել և իրավիճակը կարող է բերել նոր զարգացումների»,-հայտարարեց ԱԺ պատգամավորը և հավելեց, որ ադրբեջանը բաց տեքստով հայտարարել է, որ իր նպատակներին հասնելու համար գնալու է նաև պատերազմի ճանապարհով:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է՝ Արցախի նոր իշխանությունները հստակ գնահատականներ հնչեցնեն ՀՀ իշխանությունների վերաբերյալ. Արթուր Վանեցյան
- Արցախի ժողովրդին Ադրբեջանի իշխանության ներքո ապրել ստիպելը նույնն է, ինչ հրեաներին՝ նացիստական ռեժիմի իշխանության ներքո. Արման Թաթոյան
- Նրանց իրական նպատակը Արցախը հայաթափելն է, բայց հեռահարը՝ Հայաստանի չգոյությունն է.Սեյրան Օհանյան
- Այսօր մեզ կարկատանների վերածեցին, ինչն անընկալելի ու անընդունելի է. Արցախի թեմի առաջնորդ
- Արցախի Հարապետության դրոշը՝ Հայաստանի երկնքում
- Արցախի ժողովրդի դեմ տարվող ցեղասպանական քաղաքականության կանխման կարևոր երաշխիքներից մեկը կարող է դառնալ Արցախի միջազգային ճանաչումը. ԱՀ ԱԳՆ