«Այս իշխանությունը դավաճանել է, թշնամու հետ ներդաշնակ գործել է, սակայն արցախցուն իր բռնած ուղուց հետ կանգնեցնելու ոչ մանդատ ունի, ոչ էլ իրավունք»
«Արցախին սատարելու համար պետք է հասկանալ, թե ի՞նչ է այսօ կատարվում այնտեղ: Առանց այն է ծանր իրավիճակին գումարվել է Արցախի նախագահի հրաժարականը»,-Արցախի անկախության օրվան նվիրված հանրահավաքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Հարց տալով, թե արդյոք այդ հրաժարականի պահը հասունացել էր՝ Աբրահամյանն ասաց. որ վաղուց էր հասունացել, բայց հրաժարական տալու առավել նպատակահարմար պահերն արդեն բաց էր թողնվել:
Ներկայացնելով Արցախի նախագահի հրաժարականի վարկածները՝ Տիգրան Աբրահամյանն ասաց «Փաստ էր, որ Արցախում կառավարումն խաթարվել էր, պետական մեքենան կարծես կանգ էր առել, իսկ նախագահի նկատմամբ վստահությունն պատմական նվզագույնի էր հասել: Անկառավարելի իրավիճակն Արցախը քաոսի տանելու սպառնալիք էր ստեղծել, իսկ նման ներքին խնդիրների խորացումը ահռելի տեմպերով մաշում էր դիմադրության ռեսուրսները և՛ Արցախում, և՛ Հայաստանում»:
Ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց պետնախարար նշանակված Սամվել Շահրամանյանի որակները:
«Սկզբունքային կերպար է պետական կառավարման համակարգում և, որ այսօր շատ կարևոր է, ուժային համակարգում ունեցած փորձն ու հեղինակությունը ինչպես նաև պետականամետ և ազգային վարքագիծը քաղաքական ուժերի միջև՝ նախ լուռ, հետո քննարկումների արդյունքում քաղաքական կոնսենսուս է ձևավորվել»,-ասաց Աբրահամյանը և նակտեց, որ նա ունի քաղաքական սկզբունքայնություն և մինչև վերջ պայքարելու կամք, սակայն այն չի նշանակում, որ մի անձով հարց կլուծվի, այլ նրա թիկունքին պետք է լինի հայ ժողովրդի միասնությունը Հայաստանում, Արցախում և սփյուռքում:
Աբրահամյանը կարևորեց Արցախում իշխանության և քաղաքացիների ազնիվ ու շիտակ երկխոսության ծավալումը՝ շեշտելով, որ Արցախը որևէ արդյունքների չի հասնի, եթե ներսում չչեզոքացվի ներքին ցնցումների ռիսկը, որը ներկայում ունի առարկայական և ենթակայական հիմքեր:
«Ամեն գնով, եթե անհրաժեշտ լինի՝ ամենակոշտ միջոցներով պետք է ապահովել Արցախի ներքին անվտանգությունը, որի ուժեղ ֆունդամնետի վրա միայն հնարավոր է կառուցել արտաքին անվտանգության հենասյուները: Առանց ներքին և արտաքին անվտանգության ամուր հիմքի, ոչ Արցախի հետ բանակցող կլինի, ոչ լսող կլինի, կամ էլ պետք է գլուխներս կախ գնանք բանակցությունների ու ստորագրենք մեզ դեմ տված ցանկացած փաստաթուղթ: Երրորդ՝ պաշտոնակռիվը չպետք է տեղ ունենա մեր իրականությունում, լինի Արցախում թե Հայաստանում: Պաշտոններ քաշքշելու, իրար տակից աթոռներ տանելու պրակտիկան պետք է արմատախիլ անել»,-հայտարարեց Տիգրան Աբրահամյանը, և շարունակեց. «Ե՛վ ներսից, և՛ դրսից շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դտավճիռ է, ինչի հետ պետք է հաշտվել և համակերպվել՝ երբե՛ք: Չենք կարող չհամաձայնել, որ այդ հայտարարությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել բանակցային գործընթացում՝ կտրուկ նվազեցնելով հայկական կողմերի բանակցելու ճկունությունը և մանևրելու հնարավորությունը, սակայն դա էլ այս իշխանության՝ պետության ղեկից դուրս շպրտելուց հետո շտկվելու և կարգավորվելու է»:
Ընդգծելով, որ Արցախի խնդիրը երբեք չի եղել տարածքային վեճ, այլ արցախցիների՝ սեփական ճակատագիրը տնօրինելու հարց է եղել՝ ընդդիմադիր պատդամավորն ասաց, որ Հայաստանի որևէ կառավարիչ չի կարող այդ գործընթացը տապալել:
«Այս իշխանությունը դավաճանել է, թշնամու հետ ներդաշնակ գործել է, սակայն արցախցուն իր բռնած ուղուց հետ կանգնեցնելու ոչ մանդատ ունի, ոչ էլ իրավունք»,-շեշտեց Աբրահամյանը:
Դիմելով միջազգային գործընկերներին՝ նա հայտարարեց, որ Հայաստանը չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:
«Նման բան հայտարարել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, իսկ այդ բանավոր հայտարարությունը որևէ իրավական ուժ չունի: Բայց երբվանի՞ց են սրանք ներկայացնում հայ ժողովրդին: Արդյո՞ք հավաքական հայն իրավուք է տվել հայաստանյան իշխանություններին իր անունից որոշելու թե ինչպես պետաք է ապրի արցախցին ու տնօրինի սեփական ճակատագիրը, անշուշտ՝ ո՛չ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Արձանագրելով, որ Հայաստանում և սփյուռկում եղել են և կան մադիկ, ովքեր լինելու են Արցախի պաշտպանության սրբազան խրամատում՝ նա դիմեց Արցախի ժողովրդին. «Իմ շատ սիրելի արցախցինե՛ր, վստահ եղեք՝ եղել ենք ու միշտ ձեր կողքին ենք լինելու: Արցա՛խ, պինդ լինելուդ ու երկաթյա կամքիդ չենք կասկածում»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ծրագիրն է անջատել Արցախն ու Հայաստանը, «կուլ տալ» Արցախը, հետո՝ Հայաստանը․ Վազգեն Մանուկյան
- Հայաստանի իշխանությունների հանձնվելու օրակարգը հայ ժողովրդի օրակարգը չէ, հայ ժողովուրդը պատրաստ է շարունակել պայքարը. Սաղաթելյան
- Չենք կարող հրաժարվել պայքարից, որովհետև Եռաբլուրում մի բանակ ունենք. Շուշեցի Նարե Սիմոնյան
- Մեզ՝ ծնողներիս համար երկու սրբություն կա՝ Արցախ և Եռաբլուր. Արա Ռոստոմյան
- Արցախը հանձնողը վաղը Հայաստանն է հանձելու. Չալաբյան
- Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՛ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՛խ.Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
- Շուշան Պետրոսյան. Պետք է ազատվել ներկայիս հանցագործ և դավաճան իշխանություններից
- Շարմազանով. Փաշինյանին ասում եմ՝ ինքը հեռացվելու է, Նիկոլն ու նիկոլիստները պարտվելու են
- Եթե մենք դուրս չգայինք պայքարի՝ այսօր Արցախը ստորագրված, իրավաբանորեն ձևակերպված հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին