Մեր զինծառայողները համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել. Տիրան Խաչատրյան
«Գիտեմ, որ արցախցին երբեք չի պոկվելու իր հողից, ձեռք է բերել, արժանացել է իր ինքնորոշմանը, իր կյանքը տիրապետելու իրավունքը և որևէ արհեստածին երևույթ չի կարող խանգարել դրան»,- Երևանում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։
Խոսելով Սոթքի հատվածում Ադրբեջանի ակտիվացման մասին, նա ասաց. «Այն, ինչ -որ Արցախի ու Հայաստանի ներքաղաքական կյանքում է տեղի ունենում, դրա հետ եմ կապում՝ որոշակի լարվածություն առաջացնելով, հանրության ուշադրությունն ինչ-որ բանի վրա շեղելու համար։ Ցավոք սրտի, դրանք առանց կորուստների չեն լինում։
Մեր զինծառայողներն էլ համապատասխան քայլեր իրականացրել են, ցույց են տվել, որ կարող են խնդիր իրականացնել։ Հիմնականում, իմ պատկերացմամբ, այդպես Ադրբեջանը ուզում է ցույց տալ, որ մի փորձեք մեր ուզածից շեղվեք, այն, ինչ-որ մենք ուզում ենք, այդպես պետք է լինի, ինչ մենք թելադրում ենք, դուք պարտավոր եք կատարել։ Դա է ուզածը, հեռահար կամ կոնկրետ մեծ խնդիրներ լուծելու համար հարցեր դեռևս չեմ նկատում»,- ասաց նա։
Նա վստահ է, որ Հայաստանն ու Արցախն ունեն ուժի գործադրման ներուժ։
Դիտարկմանը, որ մեզ վախեցնում են՝ «իսկ եթե պատերազմ լինի՞», Տ.Խաչատրյանն ասաց. «Իսկ եթե-ներն անհիմն արդարացումներ են, մարդկանց վախի մեջ պահելու տրամադրվածություն են ստեղծում՝ թույ չտալ պայքարելու հանուն մեր վաղվա օրվա։ Իսկ եթե-ներից պետք է հրաժարվել։ Իսկ եթե-ն վաղը լավ ապրելն է՝ ինչպես անենք, որ վաղը լավ ապպրենք»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի լինելիությունը Հայաստանի ինքնիշխանության գրավականն է.Աբրահամ Գասպարյան
- Պաշարված Արցախը լքված է ՀՀ իշխանությունների կողմից. Չալաբյան
- Սոթքում զոհված 37-ամյա Արսեն Մկրտչյանը Ռանչպար գյուղից էր. շուտով կծնվի նրա երրորդ զավակը
- Ժամը 14:15-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Նորաբակի ուղղությամբ նվազել է. ՊՆ
- ՊՆ հրապարակել է տեսանյութ՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ