Երևանում խանութի պահեստային հատվածում հայտնաբերվել է տնօրենի դին
Սեպտեբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 21:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 01 խումբը ահազանգել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Պուշկին փողոցի 37 հասցեում գործող «Աքաղաղ» խանութ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները նշված խանութի պահեստային հատվածում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 70-ամյա Հարություն Սողոմոնյանի դին։ Սողոմոնյանը, ըստ աղբյուրի, խանութի տնօրենն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ գլխի շրջանում վնասվածքը, ըստ երևույթի, առաջացել է ուշագնացության արդյունքում՝ ընկնելու հետևանքով:
Դեպքի փաստով Քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: