Քաղաքագետ. Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական
Քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը գրում է.
«Արցախի խնդիրը զուտ որպես հումանիտար հարց ներկայացնելը թե ռազմավարական, թե մարտավարական առումներով սխալ է ու չափազանց վտանգավոր:
Դրանով իսկ էապես իջեցվում է Խնդրի կարգավիճակը, դրվում աշխարհում առկա բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի շարքում:
Օրինակ, այս պահին Մալիում շուրջ 5 մլն երեխա հումանիտար օգնության կարիք ունի: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համաձայն՝ մինչև տարեվերջ նրանցից մոտ 200 հազ.-ը կարող են մահանալ սովից:
Համադրելով սա Արցախում առկա հումանիտար խնդրի հետ՝ հասկանում ենք, որ գործ ունենք անհամեմատ ավելի բարդ իրավիճակի հետ:
Հարցը պետք է դիտարկել միջազգային հանրության, միջազգային ինստիտուտների դիտանկյան տակ: Դրանք անխուսափելիորեն գնահատելու են այս կամ այն երկրում առկա հումանիտար ճգնաժամը ըստ ծավալի: Քանակական մեթոդով: Եվ ըստ այդմ էլ սահմանվելու են առաջնահերթությունները:
Երբ Արցախի խնդիրը իջեցվում է հումանիտար ճգնաժամի մակարդակի ՀՀ ՛՛իշխանությունների՛՛ կողմից, ապա դա միանգամակայն հասկանալի է՝ հաշվի առնելով վերջիններիս մոտ Արցախի խնդրի հայանպաստ լուծման համար քաղաքական կամքի իսպառ բացակայությունը: Երբ դա անում են Արցախի ճակատագրով անհանգստացող փորձագետներն ու ընդդիմության ներկայացուցիչները, ապա կամ չեն հասկանում, որ հայտնվել են պրոպագանդիստական ծուղակի մեջ, կամ էլ ահնասկանալի է՝ որ աստվածներին են ծառայում:
Արցախի խնդիրը հումանիտար չէ, այլ աշխարհաքաղաքական՝ հումանիտար բաղադրիչով»։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհի մեկ տասնյակից ավելի երկրներում այսօր հնչել է՝ SOS Արցախ
- Արցախի ՄԻՊ. Արցախում ստեղծված իրավիճակը մարդածին աղետ է, որն ունի հեղինակներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան