Ադրբեջանը «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակել
Սեպտեմբերի 2-ին ժամը 03:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմից վերահսկվող «Աղքյանդ» կոչվող տարածքից «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, եղել է 3 կրակոց, որից 2-ը դիպչել են օդանավակայանի ժամանման սրահի և կարգավարի սենյակի արտաքին պատերին, ներթափանցել ներս և վնասել գույքը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վարդան Մկրտչյանի և ոստիկանության Կապանի բաժնի պետ Արա Դավթյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Գրիգորյանի գլխավորությամբ:
Բարեբախտաբար, կրակոցների արդյունքում տուժածներ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Կապան չվերթի օդանավը չի կարողացել Սյունիքում վայրէջք կատարել
- Երևան-Կապան այսօր նախատեսված չվերթը հետաձգվել է
- Այսօր առաջին անգամ կայացել են Երևան-Կապան, Կապան-Երևան օդանավով թռիչքները
- ԱԱԾ-ն տեղեկություններ չունի «Սյունիք» օդանավակայանի մոտ հնչած կրակոցների մասին