Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանն այսօր կդառնար 21 տարեկան
Այսօր Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական պատահարից զոհված արցախցի Հելեն Դադայանը ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան։
«20 օր առաջ օգոստոսի 14-ին Գյումրի-Երևան ճանապարհին ողբերգական պատահարը խլեց 12 մարդու կյանք։ Զոհերի թվում էր արցախցի` ճարտարցի Հելեն Դադայանը։
Դժբախտ պատահարից 20 օր անց դեռ հնարավորություն չի ստեղծվել նրան հուղարկավորելու։ Բնականաբար առաջին խոչնդոտը Ադրբեջանն է, որը թույլ չի տալիս նրան արցախ տեղափոխել։ ԿԽՄԿ-ն (Կարմիր խաչի միջազգային կոմիտե) և ՌԴ խաղաղապահները անզորություն են ցուցաբերում այս հարցում, ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են, Արցախի իշխանությունը անզոր է, իսկ աշխարհն էլ լռում է։
Այսօր Հելենի ծննդյան օրն է, նա կդառնար 21 տարեկան։
Հելեն, հուսով եմ, հոգիդ կհանդարտվի և կներես մարդկությանը և մեզ բոլորիս այս անզորության համար, որ մինջև հիմա 20 օր անց դու դեռ պառկած էս դիահերձարանի սառնարանում...
Հիշեցնեմ՝ Հելենի ընտանիքը Արցախում է, Հելենի մարմինը Հայաստանում»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մի քաղաքականացրեք իմ աղջկա ողբերգական մահը․ Արցախցի Հելենի մոր բաց նամակը Փաշինյանին և Միրզոյանին
- Ողբերգական վթարից զոհված Հելեն Դադայանի հարազատներն Արցախում դեռ սպասում են ... մարմնին
- Երեխու մարմինը Գորիսում է, միակ ցանկությունս է՝ Արցախ տանեմ. Ողբերգական վթարից զոհված Հելենի քեռի
- Խաղաղապահների հրամանատարը Հելեն Դադայանի հարազատներին ասել է՝ «սպասենք. եթե ԿԽՄԿ-ն պատասխան չտա, իրենք կփորձեն աճյունը տեղափոխել»
- Հելեն Դադայանի մայրը Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի դիմաց ակցիա է անում՝ խնդրելով երեխայի մարմինը
- ԱԳՆ. Ադրբեջանը թույլ չի տալիս վթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինը տեղափոխել հայրենիք
- «Այսօր պիտի երեխուս բերեի». Գյումրի-Երևան վթարի զոհերից արցախցի Հելենի մորը Բաքուն մերժել է
- ԿԽՄԿ շարունակում է երկխոսությանը Շիրակում վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմնի տեղափոխության շուրջ
- Ողբերգական վթարից զոհված արցախցի Հելեն Դադայանի հարազատները զրկված են նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից
- Խեղված ճակատագրեր. Ողբերգական վթարի զոհերից Հելեն Դադայանն Արցախից էր