Հովհաննես Իշխանյան. Վստահ եմ, Լյոկան կասի ռեպի պապա 2pac-ի բառերը
Հրապարակախոս, հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը, արձագանքելով Սնուփ Դոգի համերգը արցախցի Լյոկա Ղազարյանի կողմից բացելու որոշմանը, գրում է.
«Շնորհավորում եմ հայ ռեպեր Լյոկային ամերիկացի ռեպեր Snoop Dogg-ի հետ նույն բեմում ելույթ ունենալու համար:
Վստահ եմ, որ նյութական ու փառասիրական շահը չի շարժառիթը Արցախը գողերին ու իր հայրենակիցներին ցեղասպանության ենթարկողներին հաձնողների կազմակերպած համերգին մասնակցելուն համաձայնելը, և նա համերգի նպատակը՝ Արցախը հանձնելը, կշրջի ու կդարձնի ի պաշտպանություն Արցախի, կանարգի ահաբեկչական Ադրբեջան կազմակերպության դրոշը և կծածանի Արցախինը, ապա Սնուփ Դոգի մեջքին կգցի նրա հետ կասի՝ «you wanna hate me then hate me, Artsakh is gonna be free» և բեմից կհայտնի Արցախում պաշարման մեջ գտնվող իր ընկեր ռեպերների անունները, օրինակ, B58-ի, և կնշի, որ դավաճանները Քարվաճառում ապրող Eazen ռեպերի տունը հանձնել են Ադրբեջանին առանց կրակոցի:
Վստահաբար նա մի երգ կնվիրի նրան, որ՝ ես դեռ կամ, բայց այլևս չեմ լինի, եթե դավաճանին հաջողվի Արցախը հանձնի:
Ու կասի ռեպի պապա 2pac-ի բառերը՝ հայկական ձևակերպմամբ
«No justice no Peace to much violence in Shushi,
Armenian is my color, in this world I wanna be free»:
Հարակից հրապարակումներ`
- Սնուփ Դոգի համերգի մեկնարկը կտա արցախցի երգիչ Լյոկան
- Բագրատ Սրբազան. Այսօր Աբելի և Կայենի պատմությունն է կրկնվում, «ես հո եղբորս պահակը չե՞մ, ես խրախճանք եմ Սնուպ Դոգ եմ բերում»
- Սուրենյանց. Սնուփ Դոգի համերգը չպետք է կայանա. «Stop Նիկոլ» շարժման մեկնարկը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան