Սնուփ Դոգի համերգի մեկնարկը կտա արցախցի երգիչ Լյոկան
Արցախցի երգիչ Լյոկա Ղազարյանը գրել է.
«Այսօր Արցախի անկախության օրն է։ Եվ հենց այս նշանակալից օրով ես իմացա, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկը ինձ է վստահված, ու ես հնարավորություն ունեմ իմ խոսքը լսելի դարձնել այդ մեծ բեմից»։
Նա իր էջում տեղադրել է Doping space ընկերության հայտարարությունն այդ մասին.
«Հիփ հոփը փողոցի ձայնն է․ այն ամենը, ինչն այդպես էլ կմնար փողոցներում, եթե արտիստները դրանով իրենց միտքն ու խոսքը լսելի չդարձնեին։
Սեպտեմբերի 23-ին համաշխարհային աստղ Սնուփ Դոգի մեգահամերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան, ով էլ իր խոսքը լսելի կդարձնի բեմից»։
Հիշեցնենք, որ Սնուփ Դոգի՝ Հայաստանում համերգի անցկացումը մեծ քննադատության է արժանացել։ Շատերը նշում են, որ Արցախում ստեղծվա աղետի, սովի պայմաններում, մեղմ ասած, ճիշտ չէ նման միջոցառման կազմակերպումը, որի համար կառավարությունը հատկացրել է 2 մլրդ 318,596.8 հազար դրամ (մոտ 6 միլիոն դոլար)։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Այսօր Աբելի և Կայենի պատմությունն է կրկնվում, «ես հո եղբորս պահակը չե՞մ, ես խրախճանք եմ Սնուպ Դոգ եմ բերում»
- Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար մեկ ամիս առաջ ստեղծված ընկերությանը պետությունը 2,3 մլրդ դրամ է հատկացրել. Ղազարյան
- «Ժողովուրդ». Սնուփ Դոգգը թմրանյութ կգտագործի՞ արդյոք բեմի վրա. ինչպես են լուծել այս հարցը
- Հայկ Մամիջանյան. Եթե սրանց թողնենք, Սնուպ Դոգի 6 մլնը մանաթով են տալու
- Սնուփ Դոգի թանկարժեք համերգը կազմակերպում է հայտնի գործարարի որդին՝ առանց մրցույթի
- Սնուպ Դոգի համերգի համար կառավարությունը կհատկացնի մոտ 6 միլիոն դոլար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան