Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, մեկ անձին՝ օրական 200 գրամ
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հայտնում եմ.
«Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։
Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով և հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը:
Հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) և հանրային ծառայությունների համարանիշները։
Կտրոնների տրամադրման տեղամասերը, կտրոնների տրամադրման օրերը և այդ օրերին էլեկտրաէներգիայի անջատման ժամերը ներկայացված են ստորև։
Քանի որ կտրոնները համարակալված են, սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։
Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200գրամ)»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր
- Լեռնային Ղարաբաղ. «Մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» BBC-ի անդրադարձը
- Ցորենի աճող սղությամբ պայմանավորված Ստեփանակերտում այսօրվանից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը
- Ինչպե՞ս կարգավորել հացի հերթեր. Արշավիր Ղարամյանի առաջարկը
- Պաշարված Արցախ. 13 տարեկան Արսենը արդեն 3-րդ անգամ է հացի հերթի տետրում անունը գրում, բայց առանց հացի տուն վերադառնում
- Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին
- Հացի խնդիր
- Արցախի ալրաղացում վթար է տեղի ունեցել․ առաջիկա օրերին կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն
- Ստեփանակերտում մայրը երեխայի հետ գիշերը սպասում է հացի հերթում
- Հացի հերթեր՝ ոչ միայն Ստեփանակերտում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան