Աշոտյանի պաշտպան. Պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը
Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին: Այս մասին տեղեկացնում է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով, իսկ որոշման հրապարակման օր է սահմանվել սեպտեմբերի 11-ը: Սերգեյ Մարաբյանը իրավաբանական համայնքին հայտնի է իր տրամաբանված ակտերով, ունի արդար դատավորի համբավ, ես ինքս անձամբ նրան միշտ վերաբերվել եմ հարգանքով:
Իմ համար զարմանալի էր, թե ինչու նա վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնից տեղափոխվեց ներկայիս պաշտոնին, ամեն դեպքում կարող եմ ասել մի բան՝ պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը, որ հակակոռուպցիոն դատարանները դրանք կապիտուլյանտի «ստալինյան տրոյկաներն են»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Արմեն Աշոտյանի գույքը արգելադրելու մասին միջնորդությունը
- «Այս անգամ պետք է խաչել Բարաբբային. ի՞նչ անել ազգ մնալու համար». Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից
- Աթանեսյան. ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին
- Արմեն Աշոտյանի գործով հետախուզում է հայտարարվել բժշկական համալսարանի նախկին պրոռեկտոր Կարեն Հարությունյանին
- Պայքարը շարունակվում է, դեռ կհանդիպենք․ Արմեն Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին