Օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին.Իշխանյան
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Մի կերպ ինձ ստիպելով կարդացի, վարչապետ կոչեցյալի տված հարցազրույցը, իտալական La Repubblica թերթի լրագրող Լուկա Ստեյմանին։ Կարդում ես լրագրողի տված հարցերն ու վարչապետ կոչեցյալի կողմից դրանց տված պատասխաններն ու ապշում։ Տպավորություն է ստեղծվում, որ կարծես հայաստանցի լրագրողը, արցախահայության ճակատագրով անհանգստացած, սուր հարցեր է տալիս Ադրբեջանի նախագահին։
Զարմանալ կարելի է, որ օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Պատկերացրեք, թե ինչպես են արհարմարհելու հայ ժողովրդին այն հարյուր հազարավոր իտալացիները, որոնք կկարդան այդ հարցազրույցը, հատկապես , որ վստահ են, որ Հայաստանում, խայտառակ պարտությունից հետո, իբր հայ ժողովուրդը նորից ընտրել է այդ արարածին»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների հսկողության տակ չլինելու երկու պատճառ կարող է լինել
- Մեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու ԼՂ-ում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը. Փաշինյան
- Իշխանյան. Ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի ադրբեջանական բեռնատաների մուտքը Արցախի տարածք, որևէ արդյունք չի տվել
- Կեղծ զայրույթ և կեղծ մտահոգություն․ Ավետիք Իշխանյան