Նվիրատվությունների գործարքների շրջանում փողերի լվացման ռիսկերի կառավարման նպատակ ունի նախագիծը. Արա Մկրտչյան
«Նախագծի ներկայացման անհրաժեշտությունն առաջացել է այն պատճառով, որ վերջին շրջանում ՀՀ-ում կտրուկ ավելացել են նվիրտվությունների գործարքները»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ զեկուցելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագիծը:
Նվիրատվությունների գործարքների շրջանում փողերի լվացման և այլ հակաօրինական ռիսկերի կառավարման նպատակով է ներկայցվել նախագիծը
Փոխնախարարն ասաց, որ փոփոխություններով պարտավորություն է սահմանվում այն գերատեսչություններին, որոնք իրականացնում և արձանագրում են նվիրատվության գործարքները, որպեսզի բոլոր նվիրատվության գործարքները պարտադիր ներկայացնեն ԿԲ-ի ֆինանսների դիտարկման կենտորնին:
Նրա խոսքով՝ արդյունքները կհավաքագրվեն մեկ բազայում և մոնիթորինգի արդյունքում ռիսկերն ավելի կառավարելի կդառնան:
«Նվիրատվությունների գործարքների շրջանում փողերի լվացման և այլ հակաօրինական ռիսկերի կառավարման նպատակով է ներկայցվել նախագիծը»,-ասաց Մկրտչյանը և բերեց վիճկագրություն, ըստ որի՝ եթե 2020թ. Հայաստանում արձանագրվել 8674 նվիրատվություն, ապա 2021 թ.-ին՝ 12060, իսկ 2022 թ.-ին՝ 15765, երկու տարվա ընթացքում երկու անգամ աճ է գրանցվել: Հնձնաժողվը քվերակությամբ նախագիծն ընդգրկեց օրակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Անշարժ գույքի շուկայում գործարքնե՞րն են նվազել, թե նվիրատվություններն են շատացել
- «Նվիրատուներ և նվիրատվություններ. Հրաչյա Հակոբյան»՝ ՀԱՊ-ում
- Ի՞նչն է կասկածելի, ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել, կառավարությունն էլ շնորհակալությամբ ընդունել է. Փաշինյանը՝ ԶՊՄ կոմբինատի 25 %-ի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա