Ռիսկ կա, որ նախագծով բնակարաններն ավելի նվազ հասանելի կդառնան ինչ-որ թվով քաղաքացիների համար. Արթուր Խաչատրյան
«Եթե ընկերությունները չունենան անհրաժեշտտ ֆինանսական միջոցներ, ապա գնալու են բանկերից իրենց իսկ դրած դրամի գրավով նոր միջացներ ներգրավեն, որն ավելի է թանկացնելու մեր անշարժ գույքը և բնակարաններն ավելի նվազ հասանելի է դարձնելու ինչ-որ թվով քաղաքացիների համար»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ելույթ ունենալով ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում է 2024թ. հուլիսի 1-ից հետո մինչև գնորդին կառուցապատողի կողմից բնակարանի սեփականության վկայականի հանձնման պահը, վերջինս կարողանա օգտագործել բնկարան գնելու համար անկախ հաշիվների վրա գնորդի փոխանցած և իր գրավադրած գումարների առավելագույնը 70%-ը, իսկ մնացածը անվտանգության բարձիկ է մնում՝ շինարարությունը կանգնելու դեպքում գնորդներին իրենց գումարները հետ վերադարձնելու համար:
Նախագծի մյուս կետով առաջարկվում է 2025 թվականի հունվարի 1-ից 70%-ը իջեցնել 50%-ի բայց ըստ կառուցման համամասնության այդ տոկոսը կավելացվի, իսկ վերջում կառուցապատողներին հնարավորություն կտրվի այդ գումարների 95%-ը օգտագործել շինարարությոնը ավարտին հսցնելու համար: Մնացած 5%-ը կառուցապատողը կարող է վերցնել բնակարանները սեփականատերերին հանձնելուց մեկ տարի հետո, եթե շինարարության մեջ խոտաններ չգրանցվեն այդ ընթացքում:
ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գրորգ Պապոյանը Արթուր Խաչատրյանին հավաստիացրեց, որ կառուցապատողները հայտնել են, թե կանանակարգումն իրենց ձեռք է տալիս:
«Եթե բանկերում խնդիրներ առաջանա, ապա բոլոր ավանդատուները բանկերի առաջ հերթ են կանգնելու իրենց ավանդները հետ վերցնելու համար: Այսօր եթե մի շինարար խաբեց և չկարողացավ իր շահառուների բնակարանները տալ և մարդիկ կանգնեն կառավարության շենքի առաջ, պահանջեն իրենց տները, մնացած բոլոր շինարարների մոտ այդ օրը և մնացած օրերը տները չեն վաճառվի, մարդիկ վախենալու են, այս ռիսկն ենք մեղմում»,- ասաց Գևորգ Պապոյանը և բերեց 2008-09թթ շինարարության ոլորտում արձանագրված ցնցումը, երբ մի քանի կառուցապատող չկարողացան իրենց շահառուներին ապահովել բնակարաններով և 5-6 տարի պահնջվեց այդ ցնցումը չեզոքացնելու և կառուցապատողների հանդեպ գնորդի վստահությունը վերականնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Փոփոխություններ՝ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում
- Վիվա-ՄՏՍ. Գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար
- Արցախում բնակարանաշինությունը պետք է հիմնված լինի քաղաքական, ռազմական և ռազմավարական հաշվարկի վրա. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա